«Մռայլ ամպեր» սահմանին. Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո հարցեր են մնացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeadaily.com-ը գրում է, որ «ժամացույցների սինխրոնացումը» փոխաբերություն է, որը հիանալի տեղավորվում է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքների գնահատման մեջ, և առաջին անգամ չէ, որ այդ երկու ղեկավարները հերթով կրկնել են այն։ Այդ մասին գրել է Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, Սերգեյ Մարկեդոնովը Bunin& հեռագրական ալիքում: Ռուս քաղաքագետը նշել է, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 2021 թվականին արդեն չորրորդ անգամ են հանդիպել: Բանակցությունների այդ խտությունը հեշտ է բացատրել: Կովկասում ձևավորվում է նոր ստատուս քվո, և Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո անորոշությունները չեն նվազել ագամ մեկ տարվա ընթացքում: Թուրքական ամբիցիաներին զուգահեռ Իրան է նախանշել իր հատուկ պահանջները: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին «ամպերը դեռ մռայլ» են չնայած բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին այս երկրների ղեկավարների հայտարարություններին:
«Բայց ո՞րն է հոկտեմբերի 12 -ին Պուտինի և Փաշինյանի հանդիպման «կարևորագույն» առանձնահատկությունը: Այն տեղի է ունեցել, մի կողմից, հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման մասին խոսակցությունների վերածննդի ֆոնին, ընդ որում և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը դրական են արտահայտվել այդ թեմայի շուրջ, իսկ «սահմանին մռայլ ամպեր»-ը հնարավորություն են բարձրացնել խաղադրույքները դիվանագիտական սեղանի շուրջ նստելուց առաջ, - ասել է Մարկեդոնովը, - մյուս կողմից տեսանելի է հայ-ադրբեջանական վեճի աշխարհաքաղաքականացում»:
«Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Իրանի գործոնը: Առայժմ Արևմուտքը «որոշ ժամանակով թաքնվել է»: Բայց դա չի նշանակում, որ նրան պետք է հանել հավասարումից: Իհարկե, բանակցությունների վրա ազդեցություն ունի նաև Ղարաբաղի վերաբերյալ առաջին համատեղ հայտարարության ստորագրման գալիք տարեդարձը: Մոսկվան պետք է ցույց տա, որ իր մատը զարկերակի վրա է, և իրենից լավագույն հաշտեցող չկա: Ավելին, Ռուսաստանի հատուկ դերը ճանաչված է ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, - ասել է փորձագետը, -այնուամենայնիվ, Ռուսաստանի համար հարց է այն, թե ինչպե՞ս ձեռք բերված պայմանավորվածությունները փոխակերպել հետպատերազմյան հաշտեցման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի իրական քայլերի»:
«Հայաստանն ունի իր հատուկ ճաշացանկը: Դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը ադրբեջանական կողմը համարում է փակված: Փաշինյանը Պուտինի հետ շփման նախօրեին դիվանագիտորեն ձևակերպել է իր երկրի շահը այն ներկայացնելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ադամ Ռուսաստանի նախագահի կարծիք: Մոսկվայի համար հեշտ գործ չէ մանևրելով հակամարտ կողմերի ծայրահեղությունների միջև կարգավորման գործընթացում առաջատարի իր դիրքի պահպանումը», - եզրափակել է փորձագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը