ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դատի են տալիս Արդարադատության միջազգային դատարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

delfi.lv-ը գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դատի են տալիս Արդարադատության միջազգային դատարանում։ Հայցերը կապված են Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի հետ: Կողմերը միմյանց մեղադրում են ռազմագերիներին խոշտանգելու, սրբավայրերը պղծելու և այլ հանցագործությունների մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Հայաստանը միջնորդել էր Հաագայի միջազգային դատարանին անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ «բռնության թափանիվը դադարեցնելու համար»: Երևանը մեղադրում է Ադրբեջանին մարդու իրավունքների կոպիտ խախտումների, հայերի նկատմամբ խտրականության, ատելության և ռասիզմի մեջ: Իր հայցադիմումում Երևանը ապավինում է ՄԱԿ -ի ռասիզմի դեմ կոնվենցիային:

Հայաստանի ներկայացուցիչները նշում են, որ ադրբեջանցիները խոշտանգել են ռազմագերիներին և պղծել սպանված զինվորների դիակները: Հակառակ միջազգային պարտավորություններին Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին և պղծել է մշակութային և կրոնական վայրերը, ընդ որում «Ադրբեջանի պետական ​​կառույցները աջակցում, ոգեշնչում և փառաբանում էին հանցագործներին»:

Ադրբեջանը ևս նման հայց է ներկայացրել Միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի: Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 6500 մարդ: Արդյունքում, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, հետ է նվաճել 1990-ականների սկզբին կորցրած հսկայական շրջանները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular