Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խաղացող Հարավային Կովկասում. Հայաստանը՝ գլոբալ ցնցումների էպիկենտրոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհը թևակոխում է բացարձակապես նոր աշխարհառազմավարական դարաշրջան, և այդ փոփոխությունը զուգակցվում է՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական աննախադեպ ցնցումներով, ճգնաժամերով՝ նոր որոշումների և դիրքավորումների անհրաժեշտության առջև կանգնեցնելով բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին: Այս փուլում, որում էական դերակատարություն ունեցան նաև 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքները, Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջանի է վերածվում, որի նկատմամբ գլոբալ խաղացողների հետաքրքրությունն աճում է օրեցօր:

Տարածաշրջանային առաջատար լրատվամիջոցների էջերում վերլուծաբանները շարունակում են ինտենսիվորեն քննարկել, ավելին՝ թիրախավորել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առաջին պաշտոնական այցը Երևան: Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, բնականաբար, չի կարող վրիպել՝ ինչպես հայ հասարակության, այնպես էլ՝ ՀՀ ռազմավարական դաշնակցի ուշադրությունից, ինչպես նաև չի կարող չանհանգստացնել Թուրքիային, Պակիստանին և Ադրբեջանին, որը շարունակում է Հայաստանի շրջափակման և դիվանագիտական մեկուսացման քաղաքականությունը:

Հնդկաստանի նման զարգացող և ընդլայնվող միջազգային խաղացողի առարկայական հետաքրքրությունը, կոնկրետ գործունեությունը Հարավային Կովկասում կարելի է դասել՝ որպես փոփոխվող և նոր ձևավորվող աշխարհակարգի բաղադրիչ, թեև պետք է նաև նշել, որ Հնդկաստանն ու Հայաստանը սկսել են միմյանց «շոշափել» և քննարկել «Հյուսիս-Հարավ» ծրագրի հնարավորությունները դեռևս նախորդ իշխանությունների օրոք: Հասկանալիորեն ներկայումս Հնդկաստանի հետաքրքրությունը ավելի առարկայական տեսք է ձեռք բերում, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով և ամրապնդվող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ալյանսի առավելապաշտական ծրագրերով, որոնցում կենտրոնական դերակատարություն ունի, այսպես կոչված, Զանգեզուրի, Թուրանական կամ Նախիջևանի միջանցքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, Իրանի կտրուկ դիրքավորումը Հարավային Կովկասում Սյունիքի մարզի նկատմամբ վերոնշյալ ալյանսի հավակնությունների ֆոնին փոխում է զարգացումների ընթացքը, ավելին, նոր խաղացողներ է ներգրավում ռեգիոն, ի դեմս Հնդկաստանի: ՀՀ իշխանությունների կամքից և գործողություններից անկախ՝ տարածաշրջանային խաղացողների շահերի շնորհիվ նոր աշխարհաքաղաքական հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար: Ի դեպ, Հնդկաստանը հայտ է ներկայացնում դառնալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթներ առաջ Նյու Յորքում իր աջակցությունը հայտնեց այս հայտին: Այս հայտը, ըստ մի շարք միջազգայնագետների, խոսում է Նյու Դելիի գլոբալ հավակնությունների, նոր միջազգային դերակատարության և դրան ԱՄՆ աջակցության մասին:

Ներկայումս գլխավոր հարցն այն է, թե որքան հեռուն կարող է գնալ Երևան-Նյու Դելի գործընկերությունը, և որքանով Երևանում նախանշված պրոյեկտները՝ հատկապես «Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ ճանապարհային միջանցքը, Պարսից ծոց-Սև ծով, կիրականացվեն համակարգված կերպով և ժամանակին: Ռուսական «Ռեգնում»-ի էջերում քաղաքագետ Տարասովը գրում է, որ դեռ պետք է հասկանալ՝ արդյոք Ջայշանկարի այցը արարողակարգային միջոցառում էր, թե՞ երկկողմ հարաբերություններում նոր փուլի մեկնարկ: Սակայն, նրա խոսքով, հստակ է, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է՝ որպես ռազմավարական գործընկեր: «Ինչ վերաբերում է Երևանին, ապա նրան պետք է մանրամասնորեն վերլուծել սեփական հեռանկարները Կովկասյան ռեգիոնի սահմաններից դուրս եկող «մեծ խաղում» մասնակցության տեսանկյունից»,- հստակեցնում է Տարասովը:

Նա նաև նշում է, որ դեռ ոչ ոք չի կարող ասել՝ կունենա՞, արդյոք, Հնդկաստանը հստակ կովկասյան ռազմավարություն, կմտնի՞ արդյոք «երրորդ օղակ», որն իրենից ներկայացնում է ողջ միջազգային արենան, որտեղ Հնդկաստանը փորձելու է զբաղեցնել գերտերության տեղ, ստանձնելով միջազգային խաղաղության և անվտանգության հարցերում առանցքային խաղացողի դերակատարություն:

«168 Ժամ»-ի հետ զրույցում Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի (GSAC) առաջատար վերլուծաբան Գելա Վասաձեն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ բացատրվում է շատ պարզ՝ Ադրբեջանի նկատմամբ Պակիստանի հետաքրքրությամբ: Ըստ նրա, հայտնի առճակատման գիծը Հնդկաստանի և Պակիստանի միջև զգացնել է տալիս, և գործում է հետևյալ տրամաբանությունը՝ «ով ընկերություն է անում» Պակիստանի հետ, «ընկերություն չի անում» Հնդկաստանի հետ՝ և հակառակը: Դա, նրա որակմամբ, բացարձակ բնական բան է:

«Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետաքրքրությանը, ապա այդ շահը ռեգիոնում եղել է ու կա Չաբահարի նավահանգիստը և դրա հեռանկարները մեր մեծ տարածաշրջանում: Այդ նավահանգիստը դեռ ողջ ծանրաբեռնվածությամբ չի գործում, քանի որ կա իրանական երկաթուղային ճանապարհների խնդիր, դրանք այնքան էլ լավ վիճակում չեն: Ի դեպ, Չաբահարի նավահանգիստը միակ իրանական նավահանգիստն է, որն ամերիկյան պատժամիջոցների տակ չէ, բոլոր մնացյալ նավահանգիստները պատժամիջոցների տակ են: Լոգիստիկայի տեսանկյունից լիովին հնարավոր է, որպեսզի ավտոմոբիլային միջանցք գործի Իրանով, Հայաստանով, հետո Վրաստան, բեռների մի մասը կարող է գնալ Թուրքիա, ապա դեպի Հարավային Եվրոպա, մյուս մասը՝ վրացական նավահանգիստներ, մյուս մասը՝ Հյուսիսային Ռուսաստան»,- ասաց Վասաձեն:

Նրա խոսքով, տարածաշրջանում հետաքրքրական իրավիճակ է, նոր հնարավորություններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել: «Հնդկաստանը հետաքրքիր երկիր է, մեծ ներուժով, Հնդկաստանը դեռ Չինաստանի հետ չի մրցակցում, սակայն հնարավոր է, որ հեռանկարում մոտենա, ուստի բոլորին խորհուրդ կտայի հետաքրքրվել Հնդկաստանով»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանի խոսքով, Վրաստանը Հնդկաստանի մասնակցությամբ լոգիստիկ ծրագրերում լիովին բաց է, քաղաքական հարաբերությունները Վրաստան-Հնդկաստան դեռ փոքր են, Վրաստանում նոր է բացվում Հնդկաստանի դեսպանատուն, մինչ այդ Հայաստանում էր միայն գործում դեսպանատուն:

«Բայց կարծում եմ, հուսամ, որ կսերտանան շփումները: Շփումների քչությունը թույլ չի տալիս հասկանալ ու հստակ ասել, թե ինչ կարող են և ինչ են ցանկանում հնդիկները մեր տարածաշրջանում»,- ասաց Վասաձեն:

Հարցին՝ հնարավո՞ր է համատեղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը «Հյուսիս-Հարավի» հետ, Գելա Վասաձեն ասաց, որ կարելի է համատեղել: «Տրանսպորտային միջանցքները կարելի է համատեղել, ու ռեգիոնի համար կարևոր է բոլոր տրանսպորտային միջանցքների բացումը: Նաև նշեմ, որ միջանցքներից մեկը չպետք է ունենա առավելություն մյուսի նկատմամբ»,- ասաց Վասաձեն:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ինտելեկտուալ շրջանակները, սակայն, հույս ունեն, որ Իրանը, Հնդկաստանը իրենց քաղաքականությամբ և նրանց հետ կապվող գլոբալ լոգիստիկ ծրագրերը կխափանեն թուրք-ադրբեջանական միջանցքային ծրագրերը, քանի որ Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չեն Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է խոսել Սյունիքի, Սևանա լճի և Երևանի ադրբեջանական պատկանելության մասին: Եվ ներկայիս փուլում Իրանի նոր վարչակազմին հաջողվել է ճնշել Թուրքիայի և Ադրբեջանի վերջին շրջանում ակտիվացած հրապարակային ուղերձները՝ ուղղված միջանցք բացելուն: Թեև սրա փոխարեն կարծես Ադրբեջանը վերջին օրերին կրկին գործի է դրել ուժի բաղադրիչը, թիրախավորելով հայկական հենակետերն Արցախում ու Հայաստանում: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանցի և որոշ ռուս փորձագետներ նշել են, թե ադրբեջանական կողմը կարող է միջանցք բացել ուժի գործադրմամբ: Եվ ամենավատն այն է, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմի, և դեռ հայտնի չէ՝ ինչպիսի ելք կունենա այդ պայքարը ՀՀ-ի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Այսքան ապացույցներ ունենալով՝ պարտվեցինք. ո՞վ է իրավիճակի պատասխանատուն. «Ժողովուրդ»Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվել՝ դաշնակցի կողմից ապտակ չստանալու համար․ Վահե ՀակոբյանՆիկոլը հայրենասեր չէ, այդ դուք եք անհայրենիք«Հրապարակ». Բորենու նման հարձակվել են«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունըՎիրուսաբան. վարակման առաջին օրերին Covid-ի թեստերը կարող են կեղծ բացասական լինելՌուսաստանից ժամանած ակտիվիստներն իրենց փորձով կկիսվեն արտերկրումԼուսանկարիչ Նիկոլայ Բաբայանցն առաջինն է Բրյանսկի մարզում, ով ստացել է լուսանկարչության ոլորտում միջազգային հեղինակավոր կոչումԿառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ. Փաշինյանի նոր որոշումըԿորովին. Հայաստանը պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի, հակառակ դեպքում չի լինիԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ-ն Բաքվին է տրամադրել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզներըՀայաստանի շենքերի 80 տոկոսը բարձր խոցելի շենքեր ենՊուտինի և Բայդենի միջեւ տեսակամրջի միջոցով անցկացվող բանակցությունները ավարտվեցինՀրապարակում ցույցի մասնակիցների քանակը ավելանում էՍոչիի հանդիպումը թուլացրել է լարվածությունըԴատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը․ Տարոն Սիմոնյանը համեմատում է երկու որոշումներըՀայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ է համարում. Մհեր ԳրիգորյանՀայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ Ստոկհոլմում Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպմանը չգնալու համարԵթե Ալեն Սիմոնյանը չգա, շատ վատ է լինելու․ գերիների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմացՄարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր էԿարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման են ենթարկել կանադահայ գործարար Հրաչ ՋաբրայանինԻնքնաոչնչացման ճանապարհը ինչո՞ւ եք էսքան էժան մեթոդներով ընտրել. Սոֆյա ՀովսեփյանՄեզ չեն ծեծել, դուք այստեղ «ծեծ կերած» մարդու տեսնո՞ւմ եք, բորենու նման 40 հոգով հարձակվել են մեզ վրա ու ստացել համապատասխան հարված. պատգամավորի օգնականը` ԱԺ միջադեպի մասինՆիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան․ պատգամավորի օգնականը՝ ծեծկռտուքի մասին«Գասպարյան Վովան շատ բան գիտի թավշյա հեղափոխություն կոչվածի ներսի գործակալների մասին». Ոսկան ՍարգսյանԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն էԹալինում երեք ուժեր միավորվում են եւ 46,7 տոկոս ստացած ՔՊ-ն չի կարողանա ստանձնել համայնքի կառավարումը Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը Կրեմլում գնահատել են «նորմանդական ձևաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարներ Վանաձորյան խճանկար․ ինչպե՞ս փաշինյանական վարչախումբը պարտվեց խոշոր քաղաքներում Առաջիկա օրերին տեղումներ կսկսեն, այդ թվում՝ Երևանում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար Ջուր չի լինիՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը Դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումը Պուտին-Բայդեն գագաթնաժողովին ընդառաջ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ ռազմական ներկայության համալրման մասին Ալիևի հոխորտանքները և Փաշինյանի անողնաշար կեցվածքը․ Ադրբեջանը լկտիանում է ժամ առ ժամ Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներNYMEX. Թանկարժեք մետաղների գները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 28 նոր դեպքԳերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը 15-րդ անգամ կմերժեն․ փաշինյանական իշխանությունը նոր հարվածներ է պատրաստում բանակի դեմ Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները Բաջանաղի խաղերը․ «Քաղաքացիական պայմանագիրը» անմաքուր մեթոդներով իր կողմն է թեքում ծանրության նժարը  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի Նավթի գներն աճել են Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվել
Ամենադիտված