ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանն արդյոք փոխել է իր կարծիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով։ Ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը հայտնել է, որ վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ռուսական դպրոց բացելու գաղափարի շուրջ։

ՌԴ ԱԳ նախարարը հացելել է, որ Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար։ Հետաքրքիր է, թե ինչ կարծիք ունի այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ով ժամանակին օտարալեզու դպրոցների դեմ պայքարի կատարյալ առաջամարտիկներից էր։

Արդյոք Արայիկ Հարությունյանը արդեն փոխել է իր կարծիքը օտարալեզու դպրոցներ կառուցելու վերաբերյալ և նույնպես ոգևորված է դպրոցներ բացելու գաղափարով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular