Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ քննարկվում է ժամանցի վայրեր չպատվաստված անձանց մուտքն արգելելու հարցը։ Այս թեմայով զրուցել ենք վարակաբան Արմեն Օհանյանի հետ։
 
Հարցին, թե Հայաստանի պայմաններում ինչպե՞ս կաշխատի այս կարգը վարակաբանը ասել է․ «Ես կարծում եմ, որ սահմանափակումներ պետք են, բայց սահմանափակումները պետք է լինեն հստակ գործող։ Այսինքն՝ պետք է մեխանիզմներ մշակվեն, թե այդ սահմանափակումները ոնց են վերահսկվելու։ Այսօր էլ մենք ունենք փակ տարածքներում դիմակներ կրելու վերաբերյալ սահմանափակումներ, բայց ո՞վ է պահպանում դա, չի գործում։ Այսինքն՝ դա դառնում է «պահի տակ ստուգենք, տուգանենք» մի գործիք։ Այո, ես կողմ եմ շատ խիստ սահմանափակումների, եթե որոշում ենք, որ զվարճանքի վայրեր, շատ այլ վայրեր պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, ուրեմն պետք է միայն պատվաստված անձինք մուտք գործեն, դա պետք է հստակ լինի։ Բայց մենք տեսանք, որ իրենց աշխատանքի մեխանիզմն արդյունք չտվեց։ Մասնագետների կողմից կանխատեսումեր կային, որ պարտադրանքը դրդելու է, որ մարդիկ կեղծիք անեն։ Հիմա իրենք ընկած են այդ կեղծիքների հետևից, բռնում են օրինախախտներին։ Հիմա էլ թեստավորման օրենքն են անընդհատ փոփոխությունների ենթարկում։ Հիմա որոշել են, որ եթե մինչև 90 օր առաջ եղել ես վարակված, կարող ես չպատվաստվել։ Բայց դա հայտարարվեց այն բանից հետո, երբ այս 14 օրվա համար բոլորը թեստավորվեցին պրծան։ Միգուցե տեսան, որ չեն կարողանում այդքան մարդ թեստավորել, ռեսուրսը չի հերիքում, որովհետև մեծ հերթեր են լաբորատորիաներում։ Դրա համար պետք է ռեսուրսների ճիշտ հաշվարկ արվի»։
 
Անդրադառնալով այն հանգամանքին, որ հիվանդացության թվերն աճում են, և նախարարության պաշտոնյաները հայտարարում են, որ հիվանդանոցներում տեղեր չկան, հիվանդներն սպասում են հոսպիտալացման իրենց հերթին Արմեն Օհանյանը ասել է․ «Պետք է նոր հիվանդանոցներ ներգրավել պրոցեսի մեջ, հստակեցնել հոսպիտալացման ցուցումները։ Այսինքն՝ պետք է վստահ լինել, որ եթե մարդը գտնվում է հիվանդանոցում, ուրեմն իրոք ունի հիվանդանոցային բուժման կարիք։ Նախարարն իր ելույթներից մեկի ժամանակ ասաց, որ լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացրել են ինչ-որ մարդկանց։ Լրացուցիչ ապահովության համար հոսպիտալացում չեն իրականացնում, դրա համար հստակ ցուցումներ պետք է լինեն։ Կառավարությունն ունի՞ ցուցումներ, թե ում է հոսպիտալացնում և այդ ցուցումներն իրականում գործո՞ւմ են։ Օրինակ՝ որքանով ես տեղյակ եմ, գրեթե բոլոր վարակված հղիներին, ովքեր դիմում են հիվանդանոց, հոսպիտալացում են առաջարկում։ Դա մենք չենք կարող մեզ թույլ տալ, այս պայմաններում ցուցումները պետք է լինեն շատ դինամիկ, անընդհատ փոփոխվեն, էպիդեմիոլոգիական հաշվարկները հենց դրա համար են արվում։ Դեռ իրենք 20 օր առաջ էին խոսում այն մասին, որ թվերն աճելու են։ Բա որ դա գիտեիք, դժվա՞ր էր նոր թթվածնի կայաններ ստեղծել, մի քանի մարզային հիվանդանոց ևս վերածել covid կենտրոնների։ Այսօր էլ հպարտորեն գրում են՝ 300 հոգի սպասում են հոսպիտալացման հերթում։ Սա, իմ կարծիքով, խայտառակություն է։ Դա որպես ահաբեկո՞ւմ եք ներկայացնում։ Դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, ոչ թե ինչպես միշտ ասեք՝ ժողովուրդն է մեղավոր»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Թուրքիայում հայտնել են առաջիկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու Էրդողանի մտադրության մասին Փաշինյանական վնասարարություն․ ընդդիմության ցանկացած առաջարկ մերժվում է իշխանության կողմիցԿարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն. ԱՆ փոխնախարար Նոր պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբՆշվել են «Օմիկրոն» հիմնամանրէի նոր ախտանշանները Կորոնավիրուսի դեմ երրորդ՝ խթանիչ (բուստեր) պատվաստումը կարելի է ստանալ նույն կամ այլ պատվաստանյութով․ ԱՆ Արտագաղթը շարունակվում է, իսկ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են շուրջ 150 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստան-ԱՍԵԱՆ առաջին ռազմածովային վարժանքները Ինչպե՞ս չպայքարել կորոնավիրուսի դեմ․ իշխանության տարօրինակ որոշումը Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ումՁգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է 2,5 տարեկան տղա երեխա. պարզաբանում Կոռուպցիոն ռիսկեր եղել են և՛ նախկինում, և՛ հիմա NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է․ ՄԻՊ Նավթի համաշխարհային գները նվազել են Խոշոր հրդեհ՝ Լիճքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՊատմության այս օրը (դեկտեմբերի 1)Կարո՞ղ է արդյոք օմիկրոնի շտամը նոր համավարակի պատճառ դառնալ 6 ժամ լույս չի լինի«Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառԻրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով«Հրապարակ».Նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում«Հրապարակ».Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը. կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցըՊարզվում է, երկու օր առաջ, ժելեյած մազերով, 5000 դրամանոց սերիալային դերասան՝ սարգսյան գնելը....«Հրապարակ».Գեւորգ Փարսյանը իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է  նիստինՆոբելյան մրցանակակիրը խոսել է կորոնավիրուսի մեջ ՄԻԱՎ-ի վիրուսի մասնիկների լաբորատոր ներդրման մասին Սիրիայում և Լիբիայում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի ջախջախումից հետո անհայտ երկրները ձեռք են բերել Buk-M2E Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից․ ՄԻՊԲաքվի դիվանագիտական ​​հապճեպությունը. մանևր Վատիկանո՞վՀայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը. Շառլ ՄիշելՌազմական լրագրող. «Ի վերջո, ես միջազգային սկանդալ սարքեցի Երևանում»Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները․ Ժաննա ԱնդրեասյանԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբՋուր չի լինելուԳերիների հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցովՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածելԸնդդեմ թիմակցի, հանուն թուրքական ապրանքների ներկրման. ինչպե՞ս է փոխվել Թունյանի կարծիքը Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տեխնիկապես չի գործումՈւղղաթիռի կործանումից րոպեներ առաջ ադրբեջանցի կապիտանը լուսանկար է հրապարակելԵրևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղըՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները գերեվարված զինծառայողների գործերով ՄԻԵԴ են դիմել Արտահերթ հիմունքներով պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները․ Տիգրան ԱբրահամյանՄենք կարող ենք վերջնականապես դուրս մնալ Հյուսիս-Հարավ էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ միջանցքիցԵղանակը ՀայաստանումՈւնենք հարցերից փախչող Կառավարություն․ Աղվան ՎարդանյանԱրմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարԻնքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում. Արարատի մարզի բնակիչը ցած է նետվել հիվանդանոցի 9–րդ հարկից
Ամենադիտված