Ո՞ր մթերքն է պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌեհանի տերեւների մեջ պարունակվող ֆենխոլ բնական միացությունը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի հիվանդությունից: Նման եզրահանգման են եկել մի խումբ ամերիկացի եւ հնդիկ գիտնականներ: Նրանց նոր ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Daily պորտալում:
Ըստ գիտնականների՝ ֆենխոլն ունակ է նվազեցնել ուղեղի նեյրոտոքսիկության մակարդակը: Խոտի բուժիչ ազդեցությունը պայմանավորված է աղիների միկրոբիոմի վրա ազդող մեխանիզմներով:
Գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի եւ աղիների փոխազդեցությունը մոլեկուլային մակարդակի վրա եւ փորձել են պարզել, թե ինչպես դա կարող է ազդել ուղեղի առողջության եւ ճանաչողական ունակությունների վրա:
144.000 բնական միացությունների վերլուծությունը ցույց է տվել, որ ֆենխոլը լավագույնս է խթանում ընկալիչը, որը խոչընդոտում է ուղեղում թունավոր բետա-ամիլոիդ միացությունների կուտակումը: