ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկը զգուշացնում է․ դարձյալ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ՝ տիրանալու քարտային տվյալներին, ֆինանսական միջոցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկը տեղեկացնում է, որ դարձյալ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու Ձեր քարտային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:

«Հոգալով Ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել կասկածելի զանգերին, էլեկտրոնային նամակներին, հաղորդագրություններին և հետևել անվտանգության կանոններին՝

Երբեք երրորդ անձանց մի՛ հայտնեք Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը:

Մի՛ ուղարկեք Ձեր բանկային/անձնական տվյալները էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես Ամերիաբանկի աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/:

Կասկածելի նամակ կամ զանգ ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +37410561111 հեռախոսահամարով, գրել նամակ Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] էլ հասցեին:

Եղե’ք ուշադիր և զգոն»,-ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular