1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սադրանքներն ու փաշինյանական «խաղաղության դարաշրջանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը վերջին օրերին սաստկացրել է սադրանքները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ այս անգամ հստակ թիրախավորելով մարդկանց։ Նախօրեին հարվածային ԱԹՍ-ի կիրառման հետևանքով վեց զինծառայող էր վիրավորվել, իսկ երեկ ադրբեջանցիները գնդակոծել էին սանիտարական մեքենան Արցախում, և Երասխ գյուղի դիրքերը՝ Արարատի մարզում։ Իրանի և Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո սկսված այս սրումը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է տալ։ Կա՛մ Ադրբեջանը վտանգ է զգում, որ իր ոչ բոլոր ցանկություններն է հաջողվում իրականացնել, կա՛մ էլ փորձում է նոր խուճապ և լարվածություն առաջացնել Հայաստանում և Արցախում։

Մինչ Ադրբեջանը շարունակում է իրեն բնորոշ վարքը, Հայաստանի գործող իշխանությունները կրկին ու կրկին խաղաղության նոր դարաշրջանի քարոզն են անում, կարծես ոչինչ էլ չի կատարվում մեր սահմաններին։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կրկին խաղաղության կոչեր արել, Փաշինյան Նիկոլն էլ երեկ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում է սահմանազատման ու սահմանագծման պատրաստակամություն հայտնել։ Հայաստանի գործող իշխանությունների վարքը թշնամիների նման ակտիվության պայմաններում միայն մեկ բանի մասին է վկայում։ Հայաստանում և Արցախում առանձնապես հուսավառված չեն խաղաղության կոչերով, և թշնամու «միջնորդությամբ» է Նիկոլ Փաշինյանը փորձում հայ ժողովրդի վզին փաթաթել իր խաղաղության քարոզը։ Փաշինյանի նոր դարաշրջանում, ի դեպ, Արցախն այլևս տեղ չունի հայ իրականության մեջ։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիգեն Խաչատրյանն է ասել։ «Վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի: Սա սխալ դիրքորոշում է: Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը, սա չի նշանակում, թե դադարում ենք Արցախի հարցի հետապնդումից»,- երեկ ասել է նա Փաշինյանի աջակիցների մի հավաքույթում:

Թերևս, այս խոստովանությունը լիովին բացահայտում է Արցախի ապագայի վերաբերյալ փաշինյանական իշխանության վերաբերմունքը։ Երբ խոսքերն անգամ ավելորդ են․․․

Արմեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular