Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարվա հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ բացառությամբ մայրաքաղաք Երևանի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը հետևողականորեն և ինքնամոռաց լծվել է բոլոր այդ բնակավայրերում իշխանությունը զավթելու գործընթացին։ Իշխանական պատգամավորներին գործուղում են քարոզարշավներին մասնակցելու, ընտրողներին շահագրգռելու և սեփական ապիկար թեկնածուներին փոքրիշատե դրական լույսի տակ ներկայացնելու։ Ըստ ամենայնի, փաշինյանականներին կհաջողվի համայնքների մեծ մասում սեփական համայնքապետն ու ավագանին ունենալ, և պատճառը մեկն է՝ ընդդիմության պառակտվածությունը։ Փաշինյանի իշխանությանն իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերը չուզեցին կամ չկարողացան միավորվել, քաղաքների մեծ մասում մրցունակ և հեղինակավոր թեկնածուներ ներկայացնել, առաջադրվածներն էլ անշուշտ խանգարելու են իրար։

Փաշինյանը նաև ակտիվորեն օգտագործում է կեղծ ընդդիմադիրների ծառայությունից, նրանց միջոցով աղմուկ ու խառնաշփոթ ստեղծում, հանրությանը մոլորեցնելով փորձում ազդել ընտրությունների ելքի վրա։ Առաջին փուլն արդեն վաղն է՝ Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում։ Քարոզարշավի ողջ ընթացքում ընդդիմությանը չհաջողվեց քաղաքականացնել ընտրությունները, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ ակտիվորեն օգտագործեց վարչական բոլոր ռեսուրսները։ Միակ համայնքը, որտեղ ընդդիմությունը կարող է լուրջ մրցակցություն ապահովել, Գորիսն է։ ՔՊ-ական թեկնածուներին դիմագրավելու է «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ կալանավորված քաղաքապետի գլխավորությամբ։

Փաստենք, եթե «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվի Գորիսում էլ վերցնել իշխանությունը, ապա Փաշինյանն ու նրա սպասարկուները լրացուցիչ հնարավորություն կստանան հայտարարելու, թե Սյունիքը աջակցում է իրենց՝ անկախ հարավային մարզի նկատմամբ իրենց կատարած դավադիր գործարքներից։ Այսօր լռության օր է այդ վեց համայնքներում, իսկ վաղն արդեն ընտրողները պետք է գնան ընտրատեղամասեր։ Սյունիքի ու Տավուշի, Շիրակի մարզի ապագան կախված է գիտակից ու թասիբով ընտրողից, իսկ համայնքների ընտրությունն այլևս միայն այդ համայնքներինը չէ, որ վերաբերում է։ Հարցականի տակ է երկրի ապագան ու անվտանգությունը։ Արդյո՞ք ընդդիմությանը հաջողվել է այս փաստը հասցնել գորիսեցուն ու գյումրեցուն, մեղրեցուն և դիլիջանցուն, պարզ կլինի արդեն հոկտեմբերի 17-ին։

Արմեն Հայրապետյան

Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)
Ամենադիտված