Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռեբուսը զվարճալի գլուխկոտրուկ է գծանկարների, պատկերների, տառերի և այլ նշանների հավաքածուի տեսքով:

Ռեբուսի առաջացման պատմությունը կարելի նէ ասել գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ միմյանց տեղեկություններ էին փոխանցում օգտագործելով պարզունակ պատկերներ: Հին եգիպտացիները նույնիսկ մ.թ.ա. 3-4-րդ հազարամյակներին օգտագործել են գրելու այդ տեխնիկան, քանի որ որոշ բառեր նկարելը ավելի հեշտ է, քան գրելը: Ֆրանսիացիները տասնհինգերորդ դարում առաջինն են օգտագործել ռեբուսները որպես զավեշտական ​​հանելուկներ: Այն ժամանակ այսպես էր կոչվում ծաղրածուի կատարումը հրապարակներում: Հեգնական կատակների ու բարդ բանաստեղծությունների օգնությամբ նրանք փորձում էին ծաղրել ազդեցիկ անձանց արատները: Ծաղրածուներն իրենց ներկայացումներն անվանում էին «De rebus quae geruntur», որը լատիներենից թարգմանաբար նշանակում էր «գործերի մասին, որոնք տեղի են ունենում»: Դրանք շատ են զվարճացրել հասարակ մարդկանց և արագորեն հանրաճանաչություն են ձեռք բերել: Իհարկե, բացառությամբ ազնվական մարդկանց, որոնք ծաղրուծանակի էին ենթարկվում կատակերգուների կողմից: Արդյունքում  տասնվեցերորդ դարում նման զվարճանքներն արգելվել են: Բայց ռեբուսը չի վերացել, պարզապես փոխվել է: Բառերի  զավեշտալի ​​և սրամիտ այդ խաղի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազել: Աստիճանաբար սկսել են հայտնվել նկարված հանելուկներ, որոնք պարունակում էին նկարներ, տառեր, թվեր: 16-րդ դարի կեսերին Ֆրանսիայում լույս է տեսել ռեբուսների առաջին տպագիր գիրքը: Այն բաղկացած էր զավեշտական ​​պատմությունների հավաքածուից և փոքր թվով նկարներից: Ակրոստիկայի և աննագրամի սիրահար բանաստեղծ Էթիեն Տաբուրոն օգտագործել էր բառերի և բառակապակցությունների խաղ, որպեսի ընթերցողին գերի  լուծելու այս կամ այն ​​զվարճալի ռեբուսը: Աստիճանաբար ռեբուսները ավելի ու ավելի տարածված են դարձել և սկսել են լքել Ֆրանսիայի սահմանները  տարածվելով Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում: Օրինակ, 18-րդ դարի վերջին անգլիացի նկարիչ Թոմաս Բույքի կողմից լույս է տեսել մանկական Աստվածաշունչ: Աստվածաշնչի ավելի մատչելի ընկալման համար տեքստի որոշ բառեր և նույնիսկ արտահայտություններ փոխարինվել են հետաքրքիր նկարներով: Սա Սուրբ գրքի մասին գիտելիքները մատչելի և ցանկալի էր դարձնում երեխաների համար: Նման հիերոգլիֆային հրատարակությունը մեծ ժողովրդականություն է վայելել արտերկրում: 1788 թվականին Եսայա Թոմասը հրատարակել է Աստվածաշնչի ամերիկյան տարբերակը նկարազարդումներով: 19-րդ դարի կեսերին աշխարհի շատ երկրներում ռեբուսները օրգանականորեն են մտել մարդկանց առօրյա կյանք: Բնութագրական գծանկարները զարդարել են պանդոկների ցուցանակները, եղել են դարպասների և տների դռների վրա: Նույնիսկ Լոնդոնի աբբայություններից մեկում գտնվող մատուռի տանիքը որոշ ժամանակ զարդարված էր ռեբուսով:

1845 թվականին հանրաճանաչ պատկերներով առաջին զվարճալի նկարներն են հայտնվել ռուսական «Իլյուստրացիա» ամսագրում: Իսկ 1881 թվականին լույս է տեսել «Ռեբուս» շաբաթաթերթը: Այն մեծ տարածում է գտել, քանի որ, բացի հոգեբանության, կրթության և այլ հոդվածներից պարունակել է հետաքրքրաշարժ ռեբուսներ և շարադաներր: Հեռուստատեսության գալուստով ռեբուսները հաջողությամբ նվաճել են նաև էկրանը: Դա է վկայում անցյալ դարի կեսերին ամերիկյան հայտնի «Ռեբուս խաղ» հեռուստաշոուն, որի ժամանակ գտնվում էին գաղտնագրված բառերը, իսկ ամենախելացին դրամական պարգև էր ստանում:

Ռեբուսների հանրաճանաչությունը նույնիսկ հիմա չի ընկել: Դրանք հիանալի կերպով զարգացնում են հիշողությունը և հնարամտությունը, ընդ որւոմ դրանք հետաքրքիր են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина МанукянуМИД представил итоги встречи госкомиссий по делимитации государственной границы между Арменией и АзербайджаномВ Москве пройдут переговоры Путина и АлиеваНужно заменить евроатлантическую безопасность на евразийскую - ЛавровГосдеп отреагировал на информацию в СМИ о подписании в Брюсселе военного документа с АрмениейМеждународный гуманитарный деятель и бизнесмен Рубен Варданян требует немедленного и безусловного освобождения всех армянских политзаключённых: Он объявил голодовкуКак Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеПочему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам
Самое популярное