ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիսի համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներին.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեր հայրենիքն ու Սյունյաց աշխարհն այսօր կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ։ Դրանք հաղթահարելու ճանապարհին մենք այսօր առավել քան երբևէ պարտավոր ենք լինել միասնական ու համախմբված՝ այնպես, ինչպես համախմբվեցինք 2017-ին և միասնաբար ձեռնամուխ եղանք մեր բնօրրան Գորիս համայնքի շենացմանը։

4 տարիների ընթացքում աշխատեցինք օր ու գիշեր՝ փորձելով մեկ քար ավել դնել մեր համայնքի առաջընթացի ու մեր սիրելի Գորիսի բարօրության համար, ինչը մեզ հաջողվեց։

Այսօր չեմ խոսի կատարված աշխատանքների մասին, դրանք անզեն աչքով էլ նկատելի են, իսկ անելիքներ շատ կան՝ անվտանգային խնդիրներից՝ մինչև մեր սիրելի գորիսեցիներին հուզող սոցիալ-կենցաղային հարցեր։

Արդեն գիտեք, որ ընտրություններին առաջադրվել եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով։ Քաջատեղյակ եք նաև այս ընթացքում իմ դեմ կիրառված սահմանափակումների ու ստեղծված խոչընդոտների մասին։

Բայց այդ ամենն առ ոչինչ են մեր որդեգրած ծրագրային-գաղափարական սկզբունքների դեմ։

Միաժամանակ գիտեք, որ մեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից։

Վստահ եղեք՝ առաջիկա 4 տարիներին կրկնապատկելու ենք մեր ջանքերը, որպեսզի օր առաջ միասին կառուցենք մեր երազանքների Գորիսը։

Հոկտեմբերի 17-ին՝ Ձեզնից յուրաքանչյուրը մտնելով ընտրատեղամաս, ընտրություն է կատարելու իր հավատամքի, կատարված աշխատանքի ու նոր խոստումների և վերջապես՝ մեր հայրենիքի թրքացման ու Գորիս համայնքի բարեկեցության միջև։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններում Ձեզնից յուրաքանչյուրի քվեն կարևոր է և որոշիչ։ Կոչ եմ անում՝ անկախ ամեն ինչից օգտվել Ձեր սահմանադրական իրավունքից և Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ համայնքային իշխանության ձևավորման գործում։ Իմաստնություն և ողջախոհություն Ձեզ և բոլորիս՝ անվտանգ, միասնական և շենացող Գորիս համայնքի կառուցման ճանապարհին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular