ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կենսագրություն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 20-ին ք.Երևանում:

2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2001-2003թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2003-2006թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի  քննիչի պաշտոնը:

2006-2007թթ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի պաշտոնը:

2007-2009թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի /ի հաշիվ ավագ քննիչի/, ապա՝ ավագ քննիչի պաշտոնը:

2009-2011թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության հսկող-մեթոդական և վերլուծական բաժանմունքի ավագ քննիչի /ի հաշիվ ՀԿՀ ավագ քննիչի/, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:

2011-2014թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի  պետի պաշտոնը:

2014-2020թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը:

2020-2021թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մհեր Վարդանյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular