Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը. ԱՀ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել․ «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Երկու զինծառայողների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Առավոտյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և Հանրապետական բժշկական կենտրոնում այցելել եմ տղաներին և ծանոթացել նրանց իրավիճակին․ կատարված վիրահատություններից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, որի հետևանքով տուժողներ չկան: Այս միջադեպի կապակցությամբ հարկ է հատուկ նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, այլև հստակ թիրախավորել է հումանիտար գործառույթ իրականացնող օբյեկտ, որը միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո է։

Գրանցված միջադեպերը  հերթական անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և լկտի պահվածքը և նրանց նպատակադրությունը ուժի կիրառմամբ և առհասարակ բոլոր մեթոդներով խաթարելու բնականոն կյանքը Արցախում, հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը։

Հատկանշական է, որ ադրբեջանական զինված  ուժերի կողմից ուղիղ թիրախային հարված է հասցվել Արցախի ՊԲ այն հենակետի ուղղությամբ, որը տեղակայված է Նորշեն խաղաղ բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա։ Սա ինքնին փաստում է, որ հայ զինծառայողները իրականացնում են բացառապես խաղաղ բնակչության կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության գործառույթ, այնինչ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերը իրենց ներկայությամբ ու ագրեսիվ պահվածքով ուղիղ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակավայրերի համար։ Դրանց անհապաղ հեռացումը կարևոր է քաղաքացիական բնակչության իրավուքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի պաշտպանության համար։

Միևնույն ժամանակ խաղաղության պահպանման առաքելությամբ Արցախում տեղակայված ռուսական ուժերը և միջնորդները պետք է ունենան ոչ թե միջադեպերը պոստ-ֆակտում արձանագրելու գործառույթ, այլ հրադադարի խախտման ցանկացած միջադեպ արդյունավետ հետաքննելու և դրանց կրկնությունը կանխելու իրավասություն և հստակ մեխանիզմներ։ Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից  շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում։

Գրանցված միջադեպերը ևս մեկ արձանագրումն են այն բանի, որ խաղաղ գոյակցության շուրջ ադրբեջանական թեզերը կեղծ են, առանց այդ ուղղությամբ  իրական նպատակների, և միտված են թոզ փչելու միջազգային հանրության և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերի աչքերին։

Խաղաղության և համակեցության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր հայատյաց, ցեղասպան և ֆաշիստական օրակարգը։

Միջազգային կազմակերպությունները, առանձին պետությունները բաց աչքերով պետք է նայեն առկա իրավիճակին և կողմերի իրական նպատակներին և գործողություններին՝ չտրվելով ադրբեջանական մանիպուլյացիաներին։ Նրանց անտարբերությունը վերջնականապես խորտակում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրակարգը և վտանգի տակ դնում դրա կիրառական նշանակությունը՝ այն վերածելով լոկ գեղեցիկ խոսքերի բառակույտի՝ առանց այն պաշտպանելու իրական ցանկության և վճռականության»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտամ զգույշ արտահայտվել՝ դաշնակցի կողմից ապտակ չստանալու համար․ Վահե ՀակոբյանՆիկոլը հայրենասեր չէ, այդ դուք եք անհայրենիք«Հրապարակ». Բորենու նման հարձակվել են«Հրապարակ». ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունըՎիրուսաբան. վարակման առաջին օրերին Covid-ի թեստերը կարող են կեղծ բացասական լինելՌուսաստանից ժամանած ակտիվիստներն իրենց փորձով կկիսվեն արտերկրումԼուսանկարիչ Նիկոլայ Բաբայանցն առաջինն է Բրյանսկի մարզում, ով ստացել է լուսանկարչության ոլորտում միջազգային հեղինակավոր կոչումԿառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ. Փաշինյանի նոր որոշումըԿորովին. Հայաստանը պետք է ընտրություն կատարի հօգուտ Ռուսաստանի, հակառակ դեպքում չի լինիԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ-ն Բաքվին է տրամադրել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզներըՀայաստանի շենքերի 80 տոկոսը բարձր խոցելի շենքեր ենՊուտինի և Բայդենի միջեւ տեսակամրջի միջոցով անցկացվող բանակցությունները ավարտվեցինՀրապարակում ցույցի մասնակիցների քանակը ավելանում էՍոչիի հանդիպումը թուլացրել է լարվածությունըԴատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը․ Տարոն Սիմոնյանը համեմատում է երկու որոշումներըՀայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ է համարում. Մհեր ԳրիգորյանՀայկական կողմն ուներ իրական ծանրակշիռ պատճառ Ստոկհոլմում Հայաստանի և Բաքվի արտգործնախարարների հանդիպմանը չգնալու համարԵթե Ալեն Սիմոնյանը չգա, շատ վատ է լինելու․ գերիների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմացՄարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը շատ կարևոր էԿարմիրբերետավորներն ԱԺ–ի մոտից բերման են ենթարկել կանադահայ գործարար Հրաչ ՋաբրայանինԻնքնաոչնչացման ճանապարհը ինչո՞ւ եք էսքան էժան մեթոդներով ընտրել. Սոֆյա ՀովսեփյանՄեզ չեն ծեծել, դուք այստեղ «ծեծ կերած» մարդու տեսնո՞ւմ եք, բորենու նման 40 հոգով հարձակվել են մեզ վրա ու ստացել համապատասխան հարված. պատգամավորի օգնականը` ԱԺ միջադեպի մասինՆիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան․ պատգամավորի օգնականը՝ ծեծկռտուքի մասին«Գասպարյան Վովան շատ բան գիտի թավշյա հեղափոխություն կոչվածի ներսի գործակալների մասին». Ոսկան ՍարգսյանԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» աշխարհաքաղաքական գլոբալ խաղում՝ թյուրքական կողմերի ամենաբաղձալի կտորն էԹալինում երեք ուժեր միավորվում են եւ 46,7 տոկոս ստացած ՔՊ-ն չի կարողանա ստանձնել համայնքի կառավարումը Մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Գուրգեն Կարապետյանը Կրեմլում գնահատել են «նորմանդական ձևաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարներ Վանաձորյան խճանկար․ ինչպե՞ս փաշինյանական վարչախումբը պարտվեց խոշոր քաղաքներում Առաջիկա օրերին տեղումներ կսկսեն, այդ թվում՝ Երևանում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է 1100 դոլարից՝ 1000 խորանարդ մետրի համար Ջուր չի լինիՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ Հայաստանը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությանը Դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումը Պուտին-Բայդեն գագաթնաժողովին ընդառաջ՝ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ ռազմական ներկայության համալրման մասին Ալիևի հոխորտանքները և Փաշինյանի անողնաշար կեցվածքը․ Ադրբեջանը լկտիանում է ժամ առ ժամ Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներNYMEX. Թանկարժեք մետաղների գները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 28 նոր դեպքԳերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը 15-րդ անգամ կմերժեն․ փաշինյանական իշխանությունը նոր հարվածներ է պատրաստում բանակի դեմ Ասպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները Բաջանաղի խաղերը․ «Քաղաքացիական պայմանագիրը» անմաքուր մեթոդներով իր կողմն է թեքում ծանրության նժարը  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի Նավթի գներն աճել են Նոր Արմավիր գյուղում բնակելի տուն է այրվելՊատմության այս օրը (դեկտեմբերի 7)
Ամենադիտված