ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության մեծ մասը չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-ն միայն մեկ պոլիկլինիկայից 700 կեղծ պատվաստումներ է բացահայտել, այսինքն մարդիկ 10-15 հազար դրամ են վճարել և պատվաստված լինելու թուղթ են ստացել։ Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
 
Հարցին, թե արդյո՞ք նման բացահայտումները նպաստելու են, որ պոլիկլինիկաները վելի զգոն լինեն և կեղծարարությամբ չզբաղվեն փաստաբանը պատասխանել է․ «Նախ ուզում եմ ասել, որ ինձ համար շոկային է այն, որ ընդամենը մեկ պոլիկլինիկայում այդ մակարդակի չարաշահումներ կան, այդ պոլիկլինիկայի ղեկավարության կողմից օրենքով արգելված ապօրինություններ են իրականացվել։ Ըստ էության, հանրության մի ստվար զանգված չի վստահում պետության կողմից իրականացվող պատվաստման գործընթացին, ունի լուրջ վերապահումներ, որից դրդված փորձում է օրենքը շրջանցելով ֆորմալ առումով ցույց տալ, թե կատարվում է պատվաստման գործընթացը։ Մյուս կողմից, սակայն, մենք գործ ունենք քրեորեն պատժելի արարքի հետ, և թույլ տվեք արձանագրել, որ սա խայտառակություն է, քանի որ հարյուրավոր մարդիկ ներգրավված են այս խայտառակության մեջ։ Լիազոր մարմնի՝ առողջապահության ոլորտի մասնագետները փաստորեն ներգրավված են այս ամենում, և սա ահազանգ պետք է լինի իշխող կառավարության համար, և կառավարությունը պետք է գործուն ջանքեր ներդնի հանրության շրջանում պատվաստման գործընթացի վերաբերյալ առավել լուրջ աշխատանք տանելու և ներկայացնելու այնպիսի անխոցելի փաստարկներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց մեջ համոզմունք ձևավորելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը պատվաստումն է։ Հո ամբողջ ազգին չե՞ն բռնելու քրեական պատասխանատվության ենթարկեն։ Եթե մարդիկ զանգվածաբար փորձում են խուսափել պատվաստման գործընթացից, ուրեմն ինչ-որ խնդիր կա»։
 
Հարցին, թե արդյոք կառավարությո՞ւնն է ձախողել պատվաստման գործընթացը Նորայր Նորիկյանը ասել է․ «Եթե կառավարությունը կամ իր տարբեր շահագրգիռ սուբյեկտները տարբեր եվրոպական երկրների համեմատություններն են բերում և փորձում ցույց տալ, որ այնտեղ ավելի մեծ տոկոսային հարաբերակցությամբ պատվաստման գործընթացն ավելի լավ վիճակում է, քան մեզ մոտ, ուրեմն խնդիրը պետք է փնտրել պատվաստման գործընթացը կազմակերպողների մեջ, թե ինչն է եղել պատճառը, որ հայ ժողովուրդը չի հավատում պատվաստման գործընթացին, ի՞նչն է պատճառը, որ դեմ հանդես եկող շրջանակներն այս գործընթացում առավել լսելի են, քան իրենք, ո՞րն է խնդիրը։ Հետևաբար, իրենք պարտավոր են ներկայացնել և իրականացնել համապատասխան աշխատանք։ Պատկերացրեք՝ եթե 700 հոգու միայն մեկ պոլիկլինիկայում են ապօրինաբար պատվաստման թերթիկներ տվել, սա ահազանգ է, որ մարդիկ հասկանան, թե ինչպես պետք է հաղթահարեն այս խնդիրը»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular