ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը լուրջ անելիքներ ունի, որ 3+3 ձևաչափը չկայանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտին-Փաշինյան հանդիպումը կայացել է, բայց այս անգամ տեղեկատվական առումով եղել է բավականին փակ հանդիպում։ Հանդիպման վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է հանդիպումը ինֆորմացիոն առումով եղել սահմանափակ քաղաքագետը ասել է․ «Դա կարող է խոսել մի բանի մասին, որ կան պայմանավորվածություններ, ընթացիկ աշխատանքներ, որոնք ամենևին էլ պարտադիր չեն հանրությանը հասանելի դարձնել։ Չեմ կարծում, թե կան լուրջ գաղտնիքներ, որոնք կարող են մեծ փոփոխությունների բերել, ամենայն հավանականությամբ, հանդիպումն ընթացիկ հարցերի վերաբերյալ է եղել, որոնց մասին նախկինում հաղորդագրություններ տրվել էին, որոշակիորեն տեղյակ ենք եղել։ Քանի որ չկան լուրջ փոփոխություններ, հետևաբար անհրաժեշտութուն չի եղել լրացուցիչ հայտարարության»։

Հարցին, թե արդյո՞ք կողմերը քննարկել են 3+3 ձևաչափը քաղաքագետը ասաց․ «Չեմ կարող ասել, բայց այդ ձևաչափին ի սկզբանե դեմ էին Վրաստանն ու Հայաստանը, և, կարծում եմ, այստեղ Հայաստանն լուրջ անելիքներ ունի, որպեսզի այդ ձևաչափը չկայանա, որովհետև անհրաժեշտ է տարածաշրջանային խնդիրները լուծել ավելի բազմաբևեռ մոտեցումների միջոցով, իսկ 3+3 ձևաչափը նշանակում է տարածաշրջանի փաստացի փակում, ինչը բացարձակ ձեռնտու չէ Հայաստանին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular