ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա և հովանավորչություն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության բնութագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս լրատվամիջոցներին մեղադրել էր սեփական եղբոր նկատմամբ հերյուրանքներ տարածելու մեջ, իսկ բավականին հեղինակություն և վարկանիշ ունեցող հետաքննող կայքերին «դեղին մամուլ» էր անվանել։ Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը դարձել է ղեկավար բավական խոշոր երկու ընկերությունների, որոնք լուրջ տենդերներ են շահել ասֆալտապատման ոլորտում։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1» ընկերությունները, որտեղ տնօրեն է Կառլեն Սիմոնյանը, հիմնվել են հեղափոխությունից հետո։

Տարօրինակն այստեղ այն է, որ այդ երկու ընկերություններն էլ գրանցված են ընդամենը Արագածոտնի մարզի Ուշի համայնքում՝ փոքրիկ մի տանն ապրող Սիրուշ Դավթյանի անունով։ 140 միլիոնից ավելի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատերը պարզվում է՝ 65–ամյա, առողջական խնդիրներ ունեցող միայնակ կին է, որը չի ցանկացել ընդհանրապես զրուցել լրագրողների հետ, իսկ նրա ազգականները տարակուսում են նման հանգամանքի վերաբերյալ։ Առնվազն տարօրինակ է, որ այսպիսի խոշոր ընկերությունները գրանցված են ընդամենը գյուղացի մի կնոջ անունով։ Ըստ երևույթին ընկերության թիկունքին շատ ավելի լուրջ անձինք են կանգնած, որոնք չեն ցանկանում, որպեսզի իրենց անունը հայտնի դառնա, իսկ երբ ընկերությունների տնօրենը Ազգային ժողովի նախագահի եղբայրն է, որն էլ խոշոր տենդերներ է շահում, սա ընդամենը վկայում է մեկ բանի՝ կոռուպցիայի և հովանավորչության մասին։ Եվ որքան էլ Ազգային ժողովի նախագահը փորձի լրագրողներին մեղադրել, փաստն այն է,որ Հայաստանի գործող իշխանությունները նախկինների չափ, նույնիսկ առավել օգտվում են հովանավորչությունից, կոռուպցիայից։ Ուշագրավ է, որ թե՛ Ալեն Սիմոնյանի եղբայրը, թե՛ Նիկոլ Փաշինյանի ազգականները հեղափոխությունից հետո են հայտնաբերել իրենց գործարար ջիղը և հանկարծակիորեն դարձել խոշոր ընկերությունների ղեկավարներ և համասեփականատերեր։ 2018 թ.–ի իշխանափոխությանը Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր թալանչիներին կուլակաթափ անելու կարգախոսով։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչ թե կուլակաթափ անել թալանչիներին, այլ թալանչիների բազմությունը համալրել իր, իր ընտանիքի և իր մերձավորների կահորտայով։

Գարիկ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular