1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին, խոսքը այլ բանտարկյալների մասին է. Սաիդ Խաթիբզադե

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, փոխանցել է Mehr-ը:

Նա պարզաբանել է, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդների մասին չէ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները եւ ինչը հերքել է Բաքուն:

«Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», - հայտարարել է Խաթիբզադեն:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հերքել է երկու իրանցի վարորդների` Իրան վերադառնալու մասին իրանական ԶԼՄ-ների տեղեկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular