ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բիգուդիններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ բիգուդիները՝ մազերի գանգրացման սարքերը, խիստ տարածված են, և առանց դրա շատ կանայք չեն պատկերացնում իրենց կյանքը: Այդ սարքի միջոցով կանայք կարող եք փոխել իրենց մազերի ձևը, և մազերը դարձնել ծավալուն և տպավորիչ: Գանգուրները իսկապես կարող են հիացմունք և անկեղծ հետաքրքրություն առաջացնել, և այդ ամենին կանայք հասնում են բիգուդինների շնորհիվ: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը մտածել է դրանք ստեղծելու մասին: Ինչպես ժամանակին ասել է հռոմեացի փիլիսոփա Մարկուս Ավրելիոսը. «Մի բավարարվեք մակերեսային հայացքով: Ոչ ոքի հայացքից չպետք է դուրս մնա ոչ որևէ իրի ինքնատիպությունը, ոչ էլ դրա արժանիքը»: Իրականում բիգուդինը որպես սարք այնքան էլ պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ սարքը երկարատև ու հետաքրքրաշարժ պատմություն ունի:

Բանկաներ, ծաղկամաններ, փայտե կոներ, ժամանակին ինչ ասես որ չեն օգտագործել հույն աղջիկները, իրենց շքեղ մազերը գանգրացնելու համար: Կամ պարապությունից կամ ուշադրություն պակասից, նրանք կրկնել են այդ գործընթացը կրկին ու կրկին, դրանով իսկ ստեղծելով մազերի գանգրացման սարքի իդեալական ձևը՝ գլանաձև: Սակայն ցավոք կանայք կարող էին շրջել իրենց գանգուր և ձևավոր սանրվածքներով ոչ այնքան ժամանակ, որքան ցանկանում էին. մազերը իրենց ձևը երկար ժամանակ չէին կարող պահել: Հին Եգիպտոսի ու Հռոմի գեղեցկուհիները ևս հետ չեն մնացել հույն կանանցից: Օրինակ եգիպտացի կանայք փայտե ձողիկներ են օգտագործել որպես բիգուդիններ, իսկ հռոմեացի աղջիկները այդ նպատակով նախընտրել են օգտագործել խիտ գործվածք: Սակայն «բիգուդիններ» անվանումով մենք  պարտական ​​են Ֆրանսիային, ավելի ճիշտ՝ Բրետան նահանգին: Միջնադարում այդ գավառի նորաձևության գիտակ բնակիչները, նրբագեղ տիկնայք և նրանց երիտասարդ դուստրերը հագնում էին զվարճալի գլանաձև հսկայական գլխարկներ՝ բիգուդեններ: Հետագայում մազերի գանգրացման առաջին մեխանիզմների ի հայտ գալով, մազերի գանգրացման սարքերը ստացել են բիգուդեններ անվանումը, որը հետո ձևափոխվել է բիգուդինների: Ճիշտ է նաև այն, որ Եվրոպայում գանգուր մազերի  նորաձևությունը կարճատև է եղել:

Կեղծամների և սանրվածքների գյուտից հետո մազերի գանգրացման սարքերը հայտնվել են դարակներում՝ փոշով ծածկված: Այդ իրավիճակը փոխվել է 19-րդ դարում  էլեկտրականության դարաշրջանի գալուստով: 1880 թվականին ֆրանսիացի վարսահարդար Մարսել Գրատոն հայտնագործել է մազերի գանգրացման աքցանը, որն օգնել է մազերին տալ ալիքային ձև, որը նման է եղել բնական տեսքին: 1920-ականներին շվեյցարացի գիտնական Եվգենի Սուտերը հորինել է առաջին էլեկտրական տափակաբերան աքցանը: Ավելի ուշ հայտնվել են թերմոբիգուդինները: Դրանք շատ հարմար չեն եղել օգտագործման համար, բիգուդինները օգտագործելուց առաջ պետք էր տաքացնել: Որոշակի ջերմաստիճանի տաքացված բիգուդինը հալել է մոմը և մազերին տվել գանգրություն:

Ժամանակակից բիգուդինները, ինչպես թերմոն, այնպես էլ սովորականները շատ ավելի հարմար են օգտագործման համար, քան նախորդները, և դրանք ոչ մի վնաս չեն պատճառում օգտագործողին։ Մանրակրկիտ մտածված դիզայնի և օգտագործման տեխնոլոգիայի շնորհիվ նրանք գործնականում չեն չորացնում մազերը: Մեր օրերում բիգուդիններ  օգտագործվում են ամենուր` ինչպես վարսավիրանոցներում, այնպես էլ տանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular