Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանում փոքր հզորության նոր ԱԷԿ կառուցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ 2017 թվականին Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքմանը հաջորդել են մի շարք հայտարարություններ այն մասին, որ Երևանը, իբր, պարտավորվել է փակել ատոմակայանը: Սակայն համաձայնագրում այս մասին ոչինչ չի ասվում: Էներգետիկ համագործակցության մասին բաժնում միայն ասվում է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակման և  շահագործումից անվտանգ հանելու հարցում՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը»: Այսպիսով, ատոմակայանի փակման ժամկետ չի նշվում, նշվում է միայն, որ Հայաստանը հիմնավորելու է, թե որքա՞ն կարող է օգտագործել ԱԷԿ-ը և ինչպե՞ս այն փոխարինել նորով: Միևնույն ժամանակ, նոր հզորությունները կարող են նաև միջուկային լինել. պայմանագրով դրա վրա որևէ սահմանափակում դրված չէ: Ամեն դեպքում, այդպես է մեկնաբանվում համաձայնագրի այդ կետը Երևանում:

Հունիսի սկզբից Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է հիմնանորոգումը որպես ատոմակայանի արդիականացման և ծառայության երկարացման ծրագրի մաս: ԱԷԿ -ը փակվել է 141 օրով. դա արդիականացման ծրագրի մեկնարկից ի վեր ամենաերկար ժամկետն է: Նման երկար ժամկետը կապված է էներգաբլոկի արդիականացման համար վերջնական ամենակարևոր աշխատանքների հետ: Ատոմակայանը փաստացի անցնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների վերջին փուլը. ռեակտորի թրծումը հնարավորություն է տվել այն վերադարձնել իր սկզբնական վիճակին 80-85%-ով: Թրծման աշխատանքներն իրականացրել են Հայկական ԱԷԿ -ի մասնագետները ռուսաստանյան ընկերությունների և կազմակերպությունների գործընկերների հետ միասին: «Այս փուլում մենք ավարտել ենք ատոմակայանի արդիականացման շատ կարևոր գործընթացը: Դա հնարավոր է դարձել միայն հայ և ռուս ատոմագետների լավ համակարգված աշխատանքի շնորհիվ: Եվ մենք հույս ունենք, որ մեր համատեղ ջանքերի արդյունքը հնարավորություն կտա էլ ավելի բարելավել ԱԷԿ -ի անվտանգությունը և երկարաձգել նրա աշխատանքը մինչև 2026 թվականը, իսկ ապագայում ևս 10 տարով», - ասել է աշխատանքների ռուսական կողմի ծրագրի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ հայկական և ռուսական կողմերը շուտով կսկսեն քննարկել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2031 թվականը երկարաձգելու հարցը: Հայեցակարգն արդեն պատրաստ է և ենթադրում է կայանի ռեսուրսի 10 տարով ավելացում այն արդիականացնելուց հետո: Միաժամանակ, կարգավորիչը ԱԷԿ -ին կտրամադրի համապատասխան լիցենզիա պայմանով, որ 2026 թվականին ատոմակայանում անհրաժեշտ լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն ռեակտորի կյանքը երկարացնելու համար: Այդ աշխատանքների ցանկն արդեն իսկ պատրաստ է:

Բացի դա սեպտեմբերի 24 -ին Սվիրիդենկոն սենսացիոն նորություն է հաղորդել. ««Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան և Հայաստանի կառավարությունը հուշագիր են մշակում երկրում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ և այդ հարցը քննարկվել է էներգետիկայի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ»: Ըստ մասնագետի խոսքը փոքր հզորության ռեակտորի մասին է, որը պետք է ստեղծվի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտին: Ինչպես նշել է Սվիրիդենկոն 2 -րդ բլոկի արդիականացման գործընթացը բառացիորեն կավարտվի մոտ ժամանակներս: Ինչպես ասվել է կլոր սեղանի ժամանակ, ատոմակայանը կարող է շահագործվել մինչև 2036 թվականը՝ անվտանգության հետագա բարելավման որոշակի միջոցառումների իրականացման դեպքում: Հենց այդ ժամկետներում էլ Հայաստանի կառավարությունը և «Ռոսատոմ» կորպորացիան նախատեսում են գործարկել փոքր ատոմակայանների նոր բլոկ, որը կգործի արդիականացված  ջրա-ջրային РИТМ-200 միջուկային ռեակտորների հիման վրա: Դրանք նախատեսված են սառցահատների համար և պետք է  դառնան լողացող ատոմային էլեկտրակայաններ, և որոնք «Ռոսատոմը» ներկայումս մտադիր է «տեղադրել ցամաքում» ...:

Այս առումով ուշադրություն են արժանի Նիժնի Նովգորոդի «Աֆրիկատովի անվան Մեքենաշինության փորձարարական նախագծման բյուրոյի» РИТМ-200 ծովային ռեակտորների գլխավոր կոնստրուկտոր Յուրի Ֆադեևի խոսքերը: Նրա խոսքով սկսվել է ցամաքային ԱԷԿ-երի համար իրենց արտադրանքի հարմարեցման աշխատանքները. «Եթե խոսենք միջին հզորության ԱԷԿ-երի մասին, ապա մի քանի հարյուր մեգավատ մակարդակի հասնել հնարավոր է մոդուլային նախագծով մի քանի РИТМ-200 ռեակտորների միջոցով: Դա ներկայիս համաշխարհային միտումներից մեկն է»: «Ռոսատոմը» մտածում է РИТМ-200 ռեակտորներով ցամաքային էներգաբլոկների ստեղծման մասին, քանի որ նման հզորության (150-200 ՄՎտ) պոտենցիալ սպառողները շատ են, և առաջին հերթին արտասահմանում: Խոսելով ներքին ռուսական շուկայի մասին Ֆադեևը նշել է Ուրալը, Սիբիրը և այն տարածքները, որոնք զարգանում են, բայց էլեկտրաէներգիայի պակաս կա: Ինչ վերաբերում է արտաքին շուկային, ապա նա չնայած չի նշել Հայաստանը, բայց նշել է Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Արևելյան և Արևմտյան Աֆրիկայի երկրները, ինչպես նաև Թուրքիան: Հայկական ԱԷԿ -ի համար նման նոր ռեակտորների ձեռքբերման հարցը դեռևս խոսակցության փուլում է: Որոշ փորձագետներ կարծում են, որ դա կարող է հանգեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի բարձրացման: Մյուսները, ինչպես փորձագետ Վահե Պողոսյանը, Հայաստանի համար աննպատակահարմար են համարում շահագործել փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ, քանի որ պոտենցիալ անկայուն տարածաշրջանում դրա աշխարհաքաղաքական հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Նման նախագիծը կարող է բախվել նաև այլ տեսակի խնդիրների, մասնավորապես ատոմակայանի համար ռեակտորի և սարքավորումների մատակարարման համար չկա ոչ ուղիղ երկաթուղային, ոչ էլ ծովային հաղորդակցություն: Անգամ եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան հաղորդակցության ապաշրջափակման շուրջ՝ երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար ժամանակ կպահանջվի, ընդ որում ոչ քիչ: Այսպիսով, փոքր հզորության ատոմակայանի վերաբերյալ դրական որոշումը հեռու է կանխորոշված լինելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
LME. Գունավոր մետաղների գները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբԱդրբեջանական սադրանքներն ու փաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՓաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)Հրդեհ Երասխ գյուղում Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Նարեկ Հախնազարյան՝ երաժիշտ, որի սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունըԱվտովթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ Գազ չի լինի նշված հասցեներումՍտեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ»Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ»Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալԾանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուսԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՄեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինԻրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. Գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմումՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըՔարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմԲժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ ՇարմազանովԵրևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահությունՌուսաստանում աշխատանքային միգրանտները պետք է տիրապետեն ռուսաց լեզվին. ՊուտինՌԴ-ն որոշում ա տակից դուրս գալ բախումները կոծկելով.Սրտխառնոց է առաջացնում «ընդդիմություն» կոչեցյալի քար լռությունը. Արթուր ԴանիելյանԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելԵթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ ՍահակյանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումըՄԻՊ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Երասխի հատվածում կրակոցների և հրդեհների մասինՌոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե ՀովակիմյանինԿրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի, հայկական դիրքերի ուղղությամբ, այրվել է անասնագոմ, խոտի դեզեր․ ՀՀ ՊՆ Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Դոլարն ու եվրոն էժանանում են Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, որը կողաշրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավորՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա
Ամենադիտված