Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique-Hôpitaux de Paris (AP-HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:

Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, այնուհետև միջոցառման մասնակիցներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնի խոսքն է փոխանցել նրա օգնական Գևորգ Մելիքյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, պատմականորեն եկած բարեկամության հիմքով երկու ժողովուրդների միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ:

«Այս ամենի վառ ապացույցն է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես նաև հետագա մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական շարունակական աջակցությունը՝ ուղղված հայ զինվորներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կատարած մասնագիտական աշխատանքի և մարդասիրական վերաբերմունքի համար: Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության շրջանակում մեծապես կարևորում եմ Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական բարեկամական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ստեղծել նոր և հիմնարար պայմաններ՝ ուղղված Հայաստանում բժշկական կրթության զարգացմանը և հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև բժիշկների շարունակական վերապատրաստմանը:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ համաժողովը լավ մեկնարկ կհանդիսանա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում ֆրանսերենի զարգացման համար, որի արդյունքում բուհի ուսանողները հնարավորություն կունենան սովորելու Ֆրանսիայում՝ համալսարանական հիվանդանոցների կենտրոններում ձեռք բերելով գիտելիք և հմտություններ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել և հայ-ֆրանսիական համագործակցությանն են անդրադարձել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի մասնագետների միջև փորձի փոխանակումն է, ինչպես նաև առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև տևական համագործակցության հեռանկարը: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 14-ին և 15-ին:

ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը
Ամենադիտված