ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջինը որքա՞ն է տևում COVID-19-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային վարակի ընթացքի միջին տեւողությունը պացիենտների մոտ 11 օր է։ Սակայն որոշ մարդիկ կարող են բուժվել նաեւ ավելի շուտ, հավաստիացնում են «Ռոսպոտրեբնադզորի»-ի մասնագետները։

«Հետազոտությունների տվյալներով՝ COVID-19-ի միջին տեւողությունը կազմում է 11 օր։ Բայց պացիենտների մոտ այդ ընթացքը կարող է կազմել ընդամենը մեկ-երկու օրից մինչեւ 21-28 եւ ավելի օր։ Ուշ շրջանում՝ 14-րդ օրվանից հետո, շարունակվող ախտանշանները կապվում են առաջ եկած բարդությունների հետ, որոնց տեւողությունը կարող է տարբեր լինել։ Որոշ դեպքերում բարդությունների ախտանշանները մնում են ավելի քան երեք ամսից մինչեւ կես տարի, երբեմն ավելի շատ»,- ասել է «Ռոսպոտրեբնադզորի»-ի Գ.Ն. Գաբրիչեւսկու անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մասնագետների խոսքով՝ COVID-19-ի ընթացքի միջին տեւողությունը կազմում է 11 օր՝ չնայած որոշ մարդիկ կարող են բուժվել մի քանի օրում։

Ինստիտուտի կլինիկական բաժնի կրտսեր գիտաշխատող, թերապեւտ Դարյա Խավկինան նշել է, որ հիվանդության տեւողությունը կախված է այն բանից, թե որքան արագ է պացիենտը սկսում բուժվել, ինչ մեթոդներով է դա անում, ինչպես նաեւ կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։

Մասնագետները հավաստիացնում են, որ պատվաստված մարդիկ ավելի հեշտ են տանում վարակը, ինչպես նաեւ նրանց մոտ հիվանդության տեւողությունը կրճատվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular