ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք և իրեն մատչելի բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանի փաստաբանները նախօրեին հայտարարություն են տարածել, որտեղ կար կոնկրետ ակնարկ, որ Տոնոյանը շատ բան գիտի, բայց այն չի օգտագործում հանրային տիրույթում, քանի որ անձնական շահը չի գերադասում պետական շահին: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այդ հայտարարության մասին իրավապաշտպանը ասել է․ «Նախ, յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության իրավունք և բնականաբար, իրեն մատչելի բոլոր միջոցներով պետք է պաշտպանվի: Այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց խոսքը վերաբերում է իրապես ազգային անվտանգության առումով այնպիսի կարևորագույն ոլորտի, ինչպիսին Զինված ուժերն են, այն էլ սպառազինությունների հետ կապված հարցերին: Ես շատ տեղեկություն չունեմ գործի մասին՝ կարծիք հայտնելու համար, փաստն այն է, որ ինչպես հայտարարել են, ինչ-որ հրթիռներ են գնել, որոնց մի մասն անորակ է եղել: Բայց ես նաև գիտեմ, որ նման ծավալի, նման բնույթի սպառազինության ձեռքբերման որոշումը կայացնողների մեջ անպայման պետք է լինեին այդ ժամանակ Հայաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը և վարչապետը: Հնարավոր չէ սպառազինություն ձեռք բերել առանց այս մարդկանց մասնակցության: Եթե որոշում է կայացվել, որ պետք է ձեռք բերվի, ուրեմն որոշում կայացնողները նույնպես պետք է հարցաքննվեն, թե ինչի համար են հենց այդ որոշումը կայացրել, ինչու են հենց այդ հրթիռները և հենց այդ մատակարարից ձեռք բերել: Երկրորդ հարցն արդեն այդ ընթացքի վերահսկողությունն է, թե ովքեր են վերահսկողները, որոնք պետք է արդեն այդ կայացրած որոշումն իրականացնեին, այդ թվում որակի ապահովման, քանակի ապահովման տեսակետից, և նոր ըստ դրա գումարները փոխանցվեին: Մինչև հիմա հայտնի չէ՝ գումարները փոխանցվել է, թե ոչ այդ բոլորի համար»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular