Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունն ընդունակ չէ ինքնուրույն որևէ քայլ կատարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Ռուսաստանն ու Թուրքիան առաջ են մղում «3+3» ձևաչափը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին, թե Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի այս իրավիճակում քաղաքագետը ասել է․ ««3+3» հարթակը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մշակած այն քաղաքական ծրագիրն է, որը խնդիր ունի հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս բերել միջազգային կարգավորումների շրջանակներից և պարփակել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների շրջանակի մեջ։ Բայց, քանի որ դա հնարավոր չէ իրականացնել առանց գոնե տարածաշրջանը ներկայացնող քաղաքական շրջանակների համաձայնության, դրա համար էլ ֆորմատը հենց այդպես էլ ստեղծվել է՝ «3+3»։ Դրա հեղինակները ենթադրել են, որ կկարողանան համոզել հատկապես Իրանին ներգրավվել այդ ֆորմատում՝ ստանալով ինչ-որ արտոնություններ ու երաշխիքներ։ Սա հենց նշածս այն խնդրի շարունակությունն է, ըստ որի՝ Հարավային Կովկասում Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո հաստատվել է տարածաշրջանային բալանս Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Եվ սա դրա իրավական այն արձանագրումն է, որով պետք է խնդիրները քնեցվեն կամ լուծվեն՝ միջազգային հանրությանը՝ հատկապես Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելով։ Եվ մենք տեսնում ենք, որ իրենք այդ առումով հետևողական են գտնվել։ Այնպես չէ, որ «3+3» ֆորմատը նոր է ծագել, դա արդեն ամիսների պատմություն ունի, բավական երկար ժամանակահատված է, որ Թուրքիան ու Ռուսաստանն այդ գործընթացը նախաձեռնել են։ Ընդ որում, վերջերս իրենց հայտարարությունն էր շատ հետաքրքիր, որ իրենք մատնանշեցին, թե իբրև այդ ամենը նախաձեռնվել է պաշտոնական Անկարայի և Բաքվի կողմից։ Բայց հասկանալով, որ Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դեմ լինել թուրքական այդ նախաձեռնողականությանը, իրենք դա զիջել են պաշտոնական Մոսկվային։ Իհարկե, դա այդպես չէ, ներկայացվում է այդպես՝ ընդամենը տրամաբանություն հաղորդելու համար, թե ինչու է պաշտոնական Մոսկվան առավել ինտենսիվ փորձում այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ճշմարտությունն այն է, որ դա շարունակությունն է այն գործընթացի, ինչ մենք տեսել ենք մեկ տարի առաջ։ Ավելին, մինչև այդ էլ գործընթացները կային, առաջին հերթին տարածաշրջանում թուրքական ու ռուսական զորքերի ներկայության ծրագրերն սկսվել էին մինչ 44-օրյա պատերազմը։ Նախորդ տարվա հուլիսյան մարտերը դրա ցուցիչն էին, երբ լեգիտիմ իրավունք տրվեց Թուրքիային՝ Ադրբեջանի տարածքում զորավարժություններ իրականացնել և զորք մտցնել։ Դա ոչ թե հանգամանքների բերումով էր, այլ արդեն իսկ երկուստեք ծրագրված քաղաքական ծրագրերի կյանքի կոչումն էր։ Հիմա, ըստ էության, մենք եկել ու այն իրավիճակին ենք հանգել, երբ Ռուսաստանը և Թուրքիան, բախվելով այդ հաստատված բալանսին Արևամուտքի և Իրանի հակադրմանը, փորձում են գտնել այդ բալանսի կյանքի կոչման ինչ-որ տարբերակներ՝ Իրանին ներգրավելով այդ ծրագրերի կյանքի կոչմանը։ Որը, սակայն, մենք տեսնում ենք, որ հաջողություն չի ունենում, քանի որ Իրանը շատ լավ հասկանում է, որ անկախ մարտավարական հաջողություններից, որը խոստանում են պաշտոնական Անկարան և Մոսկվան, ռազմավարական առումով իրենք շատ մեծ պարտություն են կրելու, և նման կարգի ֆորմատը կյանքի կոչելն անթույլատրելի է։ Հայաստանն, ըստ էության, ուղղակիորեն ոչինչ չի կարող անել, դա մենք տեսնում ենք մշտապես։ Այս պատերազմից հետո մենք դա անընդհատ տեսնում ենք, Հայաստանի իշխանությունն այնպիսի կախման մեջ է գտնվում Կրեմլից, որ որևէ ինքնուրույն քայլի անընդունակ է։ Դա նաև կապված է կառավարողների մտածողության ու հոգեբանության հետ, նրանք այն մարդիկ չեն, ովքեր կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որն իր մեջ ըմբոստության, ընդդիմանալու ինչ-որ տարրեր կունենա։ Սակայն անուղղակիորեն փորձում են ինչ-որ առումով Իրանի և Արևմուտքի միջոցով երբեմն իրենց դժգոհությունները հայտնել և ներկայացնել, որ իրենք անզոր են այդ ռուս-թուրքական աքցանից դուրս գալու առումով, սակայն ուրախ կլինեին, եթե աշխարհաքաղաքական այլ ուժեր կարողանային ռուս-թուրքական բալանսին վերաբերող այս գործընթացը տապալել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են
Ամենադիտված