1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական նոր սրացումներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի և Ադրբեջանի առանց այն էլ սրված հարաբերությունները սպառնում են ավելի սրվել և թեժանալ։ Իրանական իշխանությունները Ադրբեջանին հստակ մեղադրել են ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Իրանը հայտարարել է, որ փաստեր ունի, որոնք հաստատում են Ադրբեջանի տարածք ահաբեկչական խմբավորումների տեղափոխման մասին։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն` Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում:

«Իրանը տիրապետում է նրանց խոսակցությունների ձայնագրություններին, որոնք ձեռք է բերել հետախուզության միջոցով», - ասել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև հիշեցրել է, որ Իրանը կովկասյան զարգացումներում ողջունել է հարևան երկրների իրավունքների վերականգնումը, մասնավորապես` «Ադրբեջանի իրավունքների վերականգնումը»` Արցախյան պատերազմի արդյունքում։

«Մինչդեռ, մենք կարծում էինք, որ պատերազմը դրան հասնելու ճիշտ մեթոդը չէ և ընդգծում ենք դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը», - ասել է նա:

Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը և Ռուսաստանն են աջակցել անցյալ տարի Ղարաբաղյան պատերազմից հետո պատերազմող կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների վերականգնմանը։ Ադրբեջանին փաստացի մեղադրելով ահաբեկչական խմբավորումների աջակցության և Ադրբեջանի տարածք տեղափոխելու մեջ` իրանական իշխանություններն այս կերպ նախազգուշացնում են, որ այդ բոլոր փաստերը կարող են հրապարակել, որոնք լուրջ միջազգային սկանդալ կարող էին դառնալ: Իհարկե այդ բոլոր փաստերը Իրանը ուներ նաև պատերազմի ժամանակ և կարող էր այդ փաստերն օգտագործել ի շահ իր հյուսիսային հարևան Հայաստանի, որից այսօր փորձում է կառչել՝ հասկանալով, որ ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը առաջին հերթին հարվածելու է հենց Իրանի շահերին։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով պատերազմի ժամանակ Իրանը պատշաճ օգնություն չցուցաբերեց Հայաստանին։ Ավելին Խաթիբզադեն ինքն էլ հայտարարում է, թե պատերազմի ժամանակ ողջունել են Ադրբեջանի իրավունքների վերականգնումը, այն է թե ընդգծել են, որ Ադրբեջանը իրավունք ունի գրավել տարածքներ Հայաստանից ու Արցախից։ Իսկ այսօր Իրանն ինքն է հասկացել իր վարքի ամբողջ աբսուրդայնությունը ու սեփական երկրի գլխին կանգնած վտանգը։ Այս իրավիճակում Հայաստանը, եթե ունենար արժանապատիվ և նորմալ իշխանություններ, կկարողանար խուսանավել, նաև Իրանին բացատրեր իր արած քայլերի ողջ հետևանքները և լուրջ դիվիդենտներ կորզեր Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վստահ ենք որևէ նման քայլ չի կարողանա անել թե՛ իր ոչ կոմպետենտության, և թե՛ անողնաշարության պատճառով։ 

Սարգիս Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular