Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակով զինված տղամարդը հարձակվել է բուժքույրերի վրա. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը և հեռախոսները, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը և բերման ենթարկել նրան:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են բժշկական կենտրոնում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բուժքույրերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ադրբեջանական սադրանքներն ու փաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1863, մահվան՝ 42 նոր դեպքNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների․ ՊԲ հրամանատարն այցելել է նրանց Տոնոյանի խոսելու հրամայականը․ նախկին նախարարին թողեցին կալանքի տակ«Ալիևի անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք». Իրանի ԱԳՆ Թշնամու կրակոցից բռնկված հրդեհից Երասխ գյուղում այրվել է մոտ 8000 հակ անասնակեր Սպանություն՝ Արարատի մարզում. Արտաշատի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էՓաշինյանն ինքնամոռաց շարունակում է իշխանազավթումը Պատմության այս օրը (հոկտեմբերի 16)Հրդեհ Երասխ գյուղում Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, Շոյգուի հրավերով, կայցելի ՌԴ. կքննարկվեն տարածաշրջանային հարցեր Նարեկ Հախնազարյան՝ երաժիշտ, որի սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունըԱվտովթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ Գազ չի լինի նշված հասցեներումՍտեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը ընդամենը 10 մարդ է եկել.«Հրապարակ»Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել. «Փաստ»Արցախին հատկացվող գումարների աուդիտ կիրականացվի՞. «Փաստ»Կորոնավիրուսը եւ սիրտը. Ի՞նչ է պետք իմանալԾանոթ ու միարժամանակ անհայտ … ռեբուսԱրցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՄեզ համար ազգային-պետական շահը վեր է ամեն ինչից. Առուշ Առուշանյանը ուղերձով դիմել է գորիսեցիներինԻրանն ու Ադրբեջանը պատերազմի շեմին. Գեներալ Իվաշովը նշել է, թե ով կհաղթի այդ պատերազմումՌԴ ՊՆ-ն անդրադարձել է երեկ Մարտունու շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանըՔարոզչությունը պետք է ակտիվացնել. Ադրբեջանը երկու հայց է ներկայացրել Հայաստանի դեմԲժիշկ Արմեն Չարչյանի վիճակը ծանր է«Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին»․ Էդուարդ ՇարմազանովԵրևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահությունՌուսաստանում աշխատանքային միգրանտները պետք է տիրապետեն ռուսաց լեզվին. ՊուտինՌԴ-ն որոշում ա տակից դուրս գալ բախումները կոծկելով.Սրտխառնոց է առաջացնում «ընդդիմություն» կոչեցյալի քար լռությունը. Արթուր ԴանիելյանԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունելԵթե Հաագայի դատարանը բավարարի ժամանակավոր միջոցների կիրառումը, ապա կունենանք ռազմագերիների ազատ արձակումը պահանջող առաջին իրավական որոշումը. Սիրանուշ ՍահակյանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումըՄԻՊ-ը նոր մանրամասներ է ներկայացրել Երասխի հատվածում կրակոցների և հրդեհների մասինՌոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատավոր Նարինե ՀովակիմյանինԿրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով եղել է ՌԴ–ում, որտեղ հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների հետ Թշնամին կրակ է բացել Երասխ գյուղի, հայկական դիրքերի ուղղությամբ, այրվել է անասնագոմ, խոտի դեզեր․ ՀՀ ՊՆ Կենսաբանը նշել է կորոնավիրուսի առաջացման հավանական պատճառը Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում մարտական դիրքի վրա հարձակման և ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել Դոլարն ու եվրոն էժանանում են Գեղարքունիքում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, որը կողաշրջվել է և հայտնվել դաշտում, կա 3 վիրավորՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի Անգելա Մերկելը աշխատանքային այցով կայցելի Թուրքիա Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Ամենադիտված