Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-վրացական ուշագրավ այց․ Փաշինյանը հերթական դավադրությունն է նյութում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին ուշագրավ իրադարձություն էր տեղի ունեցել, որը բավական լույս է սփռում Հայաստանի իշխանությունների՝ սեփական ժողովրդի հետ հարաբերվելու և տեղեկատվությունը ամեն գնով թաքցնելու իրականության վրա։ Աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին։ Ուշագրավ է, որ Բաթումիում շենքի պայթյունից և Վրաստանում ստեղծված իրավիճակից հետո Ղարիբաշվիլին այցը չեղարկելու փոխարեն շտապել էր Երևան, այդ մասին արձանագրում է նույնիսկ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքն ու շնորհակալությունն է հայտնել Ղարիբաշվիլիին, որ չնայած արտակարգ իրավիճակին չի չեղարկել իր այցը Հայաստան։ Հայաստանի կառավարությունը իր պաշտոնական հաղորդակցության մեջ նշել էր, թե զրուցակիցները քննարկել են Հայաստան – Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ։ Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը։ Ինչպես տեսնում եք որևէ բառ այդպես էլ չկա, թե ինչ է իրականում խոսվել։ Բոլոր մանրամասները բացահայտել է արդեն Ղարիբաշվիլին, ավելի ուշ «Թվիթերի» իր էջում։

«Իմ այցի շրջանակներում կայացել են արդյունավետ բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Ղարիբաշվիլին․ Վրաստանի վարչապետի խոսքով հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությանը։ Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ղեկավարը պատրաստակամություն էր հայտնել ակտիվ միջնորդություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ուշագրավ է, որ վրացի բազմաթիվ վերլուծաբաններ, այդ թվում նաև հայտնի քաղաքագետ Գելա Վասաձեն նշում են, թե բացի այս ամենը քննարկվել են նաև հանրահայտ «3+3» նախագիծը, որը առաջարկել էր Թուրքիայի նախագահը և այժմ ակտիվորեն առաջ են մղում Ռուսաստանի կողմից։ Այդ նախագծով պետք է մեկ ֆորմատ ձևաչափի մեջ համատեղվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի կառավարությունը հերթական անգամ փորձում է իր սեփական երկրի քաղաքացիներից ծածուկ պահել, թե ինչ է իրականում քննարկում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այնուհետև իրավիճակին և քննարկված հարցերին տեղեկանում են Վրաստանի վարչապետի, վրացի վերլուծաբանների և այլ անձանց օգնությամբ։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը հերթական դավադրությունն է նյութում Հայաստանի դեմ և ամեն գնով փորձում է այդ տեղեկությունը ծածուկ պահել սեփական երկրի քաղաքացիներից։ Առաջիկա օրերին, երբ իրավիճակը թեժանա և ավելի առարկայական դառնան այս խոսակցությունները, Նիկոլ Փաշինյանի կողմից կարող ենք սպասել հերթական բեմադրությունների՝ ինչ-ինչ անձանց ձերբակալության, կամ այլ մեդիամանիպուլացիաների տեսքով, ինչը նշանակում է, որ Փաշինյանը փորձելու է տեղեկատվական աղմուկի տակ հերթական հակահայկական քայլը իրականացնել։

Հակոբ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պաղեստինը կվերանայի Իսրայելի կառավարության հետ հարաբերություններն ու ձեռք բերված համաձայնությունները Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. այն անցավ 491 դրամիցՊաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբՌուսաստանում գրանցվել է օմիկրոն շտամով վարակման երկու դեպք Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին Ոսկին էժանանում է Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով Մահացել է «Сплин» խմբի երաժիշտը Շատ մոտ ժամկետում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը կիրականացվի. Ավանեսյան Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցովԹուրքական լիրան ընկնում է և մոտենում հերթական հակառեկորդին Ռայիսին հայտարարել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում Վթարային ջրանջատումներ նշված հասցեներումՔարտեզներ՝ գերիների դիմաց․ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել փաշինյանական իշխանությանը Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում սկսել է գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները Պուտինը Լավրովի և Շոյգուի հետ կմեկնի Հնդկաստան Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե՛ ՔՊ-ի վերնախավի, և թե՛ նրա առաջնորդի համար․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը նոր ուժային հենարան է ստեղծում իր համար Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր«Սրտի մխիթարանք»․ Փաշինյանը մանիպուլացնում է անգամ իր պարտությունը Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95, մահվան՝ 9 նոր դեպքՏԻՄ ընտրությունները դրեցին «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման սկիզբըԹուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊատմության այս օրը (դեկտեմբերի 6)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Lարսը բաց է Իմունոլոգ Ժեմչուգովը խոսել է COVID-19-ի ախտանիշների անորոշության մասինՌուսական հակաօդային պաշտպանության «Տոր» հրթիռային համակարգը խոցել է իսրայելական կամիկաձե անօդաչու Harop-ըՄարի էլում կայացել է հայկական մշակույթի օրԱրևի էներգիան. Հայաստանն անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներիՓորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանըՎանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայովՄինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ ենՉարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհինՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ Բիթքոինի փոխարժեքը նվազել է 22 տոկոսով՝ հանգեցնելով 1 մլրդ դոլար արժողությամբ թվային արժույթի վաճառքի «Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք
Ամենադիտված