Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ ահազանգ․ Իրանով Հայաստանի հարցերը լուծելու ճանապարհը փակվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի` մի կողմից, և Իրանի` մյուս կողմից, հարաբերությունների սրումը, ռազմատենչ հայտարարությունները և միմյանց հասցեին հնչող վիրավորանքները հայ հանրությանը կեղծ հույսեր էին տվել, թե Իրանը պատրաստվում է ընդհուպ մինչև ռազմական ճանապարհով կարգավորել Սյունիքի ճանապարհների խնդիրը։ Քանի որ Հայաստանում բացակայում է պետական բարձրագույն իշխանությունը, որպես այդպիսին, հանրության մի ստվար զանգված սոցցանցերում իրեն իրանագետի տեղ էր դրել և ակնհայտ հույսեր էր փայփայում, թե, ուր որ է, իր խնդիրները կարգավորելու է Իրանը։ Իրանական կողմից ևս հնչում էին հայտարարություններ, իսկ սահմանին Իրանի զորավարժությունները ստիպում էին կարծել, թե ուր որ է ռազմական լուրջ գործողություններ են սպասվելու։ Այլ հարց, որ իրանական զինված ուժերի համար բարդ կլիներ ռազմական գործողություններով լուրջ հաջողությունների հասնել՝ հաշվի առնելով սպառազինության մակարդակը։ Նաև նման ռազմական բախման հավանականության դեպքում առաջին հերթին ոտատակ էր ընկնելու Հայաստանը, քանի որ հենց մեր տարածքում էր սկսվելու ռազմական իրական դիմակայություն։

Նախօրեին Ռուսաստան էր մեկնել և Սերգեյ Լավրովի հետ հանդիպել Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը։ Այնուհետև նա հարցազրույց էր տվել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը, որտեղ ակնհայտորեն դիրքորոշումների մեղմացում էր նկատվում։Աբդոլահիանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են ու Իրանը նրանցից որևէ մեկի հետ չի աշխատի մյուսի դեմ։ Աբդոլահիանը ասել է, թե Իրանի նոր կառավարությունը իր գլխավոր սկզբունքներից մեկը համարում է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես հյուսիսային հարևանների հետ։

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են,մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ, մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,-  նշել էր նա, նույնիսկ կարծիք հայտնել, թե որպես բարիդրացիության նշան կարող է այցելել Հայաստան ու Ադրբեջան,- ասել է իրանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, միևնույն ժամանակ շարունակել է խոսել Իսրայելից, նշել, թե դրսի որոշ ուժեր փորձում են ազդեցություն գործել տարածաշրջանի վրա, փոխելով սահմանները, փակել սահմանային անցումները, կամ տեղաշարժել դրանք։ Նույն այդ Աբդոլլահիանը օրեր առաջ մեկ այլ հայտարարություն էր արել, ինչն ամբողջովին բացահայտում է 44-օրյա պատերազմում Իրանի դրսևորած հակահայ վարքը և պատճառները, թե ինչու Իրանը որևէ կերպ չխառնվեց հակամարտությանը, այլ աջակցեց Ադրբեջանին իր հայտարարություններով։

«Մեզ հավաստիացրել էին, թե ահաբեկիչները, որոնք տեղափոխվում են տարածաշրջան, Իրանի դեմ չեն»,- նշել էր Իրանի արտգործնախարարը։ Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանը նույնիսկ հարավային հարևանի հետ չի կարող ռազմական գործակցություն ունենալ, և միակ դաշնակիցը, որը ունի Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանն է՝ հավասարակշռելու թուրք-ադրբեջանական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Փաստենք, որ այս անգամ ևս հանրության մի ստվար զանգվածի մոտ ապատիա և հիասթափություն է առաջացավ, ինչը սակայն օբյեկտիվ է, երբ դու չունես պետական իշխանություն, չունես մարտունակ բանակ, որպեսզի պաշտպանես քո սեփական տարածքը, ստիպված ես լինում հույսդ դնել այլ պետությունների և այլ ուժերի վրա։ Իսկ այդ դեպքում որևէ տարբերություն չկա՝ Ադրբեջա՞նը, թե՞ Իրանն է լինելու քո տարածքի զավթողը։

Միքայել Աթաբեկյան

Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված