Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցումները ցույց են տալիս, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն դուրս է մրցակցությունից. նույն պատկերն է լինելու, ինչ ամիսներ առաջ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լայնորեն օգտագործեցինք հասարակական կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի՝ մեր աղբյուրներին տրամադրած արդյունքները, որոնք ոչ միշտ էին միանշանակ ընկալվում ու հաճախ ենթարկվում էին անհիմն քննադատության: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր հրապարակած արդյունքները շատ մոտ, եթե չասենք նույնական էին ստացված տվյալներին:

Թերեւս մենք միակն էինք, որ հրապարակեցինք ՔՊ-ի անվերապահ հաղթանակը Սյունիքի մարզում, այնինչ քննարկումների տեսանելի հատվածում գրեթե բոլոր քաղաքագետներն ու վերլուծաբանները դա բացառում էին: Հոկտեմբերի 1-ից մենք խնդրել էինք նույն ընկերության մեր աղբյուրներին տեղեկություններ տրամադրել սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մեզանից մի քանի օր ժամանակ խնդրեցին, որպեսզի ամփոփվեն սեպտեմբեր ամսվա ստացած նախնական թվերը: Երեկ վերջապես հայտնեցին, որ, ըստ էության, իշխող ուժի դիրքերն ավելի են ամրապնդվել, ու գրեթե բոլոր համայնքների ավագանիներում իշխող ուժը ստանալու է ձայների ճնշող մեծամասնությունը:

Մենք առանձնահատուկ խնդրեցինք կանգ առնել Գյումրիի, Կապանի, Գորիսի վրա. մեզ պատասխանեցին, որ Սյունիքի համայնքներում իշխող ուժի թեկնածուներին ձայն տալու պատրաստակամություն են հայտնել ավելի մեծ թվով մարդիկ, քան դա կար խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ Գյումրիում ՔՊ-ն իհարկե կհաղթի, սակայն դեռևս հստակ չէ՝ կկարողանա ավագանու իրենց խմբակցությունը միայնակ ընտրել քաղաքապետ, թե ոչ:

Մեզ նաև փոխանցեցին, որ հասարակական տրամադրություններում նկատվում է աճող անտարբերություն քաղաքական հայտարարությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ասածների, գրածների ու խոսքերի հանդեպ. որպես պատճառ մարդիկ նշում են տարրական բաներ, որոնք արվում են հիմա ու չեն արվել նախկինում, օրինակ՝ ասֆալտ, լուսավորություն, բարեկարգում և այլն: Ընդդիմությունը և քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծես զուգահեռ իրականություններում ապրեն. նշեցին մեր զրուցակիցները: Ի դեպ, ՔՊ թեկնածուները շարունակում են մնալ անկարևոր, հաճախ թեկնածուների անուն-ազգանունները չեն հիշում, ձայնը գնալու է «հին ու բարի» Նիկոլ Փաշինյանին: Այսինքն` Պողոս Պողոսյանն է, թե Պետրոս Պետրոսյանը, էական չէ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ
Ամենադիտված