ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի մեկին կրկին պատմական ռեկորդ է սահմանել և հասել մոտ 1200 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:

Նիդերլանդական TTF բորսայում գազի նոյեմբերյան ֆյուչերսները գնահատվել են 100 եվրո ՄՎտ/ժամ-ի դիմաց կամ 1199,44 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Նման կտրուկ աճի պատճառներից մեկը կարող էր դառնալ Յամալ-Եվրոպա գազամուղով գազի հոսքի ծավալի գրեթե եռակի կրճատումը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան:  

Այս շաբաթ ավելի վաղ գազի գինը Եվրոպայում գնահատվում էր 1100 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular