ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին «ТАСС»-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, չի սպասվում»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:

Պուտինը և Էրդողանը բանակցությունների կանցկացնեն սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Հարավային Կովկասում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular