ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված իշխանությունը պետք է հեռանար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44–օրյա պատերազմի մեկնարկի մեկ տարին արդեն լրացել է։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում այդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում կատարված իրադարձությունները Թևան Պողոսյանը պատասխանել է․ «Այն, ինչ կատարվում է այսօր, պարտված երկրի ու այդ պարտությունից դասեր չքաղած լինելու հետևանքն է: Շատ ցավալի իրավիճակում ենք նաև այն առումով, որ չենք հասկանում, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակներ են մեզ մոտ փոխվում, և ինչ հետևանքներ ենք ունենալու, եթե այսպես շարունակենք»:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են դասեր չքաղելու պատճառները քաղաքագետը ասել է․ «Պատճառներից մեկն այն է, որ պարտված իշխանությունը մնացել է իշխանության, եթե այդ իշխանությունը գիտակցեր, որ պարտությունից հետո պետք է հեռանա ու հնարավորություն ընձեռի, որ նոր մարդիկ գան, փորձեն ինչ-որ բան անել, բնականաբար, կունենայինք այլ իրավիճակ: Եթե մարդ չի կարողանում նպաստել միասնությանը՝ գիտակցելով, որ այսօր քո անվտանգության միակ երաշխիքը ազգային միասնականությունն է, ունենում ենք այսօրվա իրողությունը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular