ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժը կոլաբորացիոնիստական կառավարություն է, որը սպասարկում է թշնամու շահերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում տեսնում ենք ԱՄՆ հայտարարությունները Հարավային Կովկասում տեղի ունեցող հարցը Մինսկի խմբի շրջանակներում դիտարկելու, այդ ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ԱՄՆ-ն, Ֆրանսիան, և մյուս երկրները, արդյո՞ք այդ հայտարարություններից բացի գործողությունների կանցնեն քաղաքագետը պատասխանել է․ «Շատ դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա ի հակառակ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման: Հայաստանի իշխանություններն այսօր, ըստ էության, միջազգային հարթակներում տանում են քաղաքականություն, որ Ադրբեջանը պատասխանատվություն չպետք է կրի իր ագրեսիայի համար, և այդ դեպքում ինչպես ուրիշ պետությունները Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն: Դա ակնհայտ է, և այսօր սա է գլխավոր պատճառը, թե ինչու մենք և մի շարք առողջ քաղաքական ուժեր Հայաստանում համարում ենք, որ իշխող ուժը կոլաբորացիոնիստական կառավարություն է, որը սպասարկում է թշնամու շահերը: Ամենագլխավոր խնդիրը Ադրբեջանի անպատիժ մնալն է իր ռազմական գործողությունները, ագրեսիան ծավալելու համար: Դա այսօր իրեն հաջողվում է և հաջողվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular