ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են. Ավանեսյանը` Covid իրավիճակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի առողջապահական համակարգը կորոնավիրուսի տարածվածության առումով բավականին լարված իրավիճակում է. արդեն 20 բժշկական կենտրոններ են սպասարկում կորոնավիրուսով հիվանդների բուժմանը։ Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ներկա էր առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացմանը։

«Այս շաբաթվա ընթացքում մարզային ևս 2 ԲԿ կսկսեն սպասարկել կորոնավիրուսով վարակվածներին։ Մեր մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են։ Ցավոք, «Դելտա» շտամի առանձնահատկությունն այն է, որ պացիենտին հոսպիտալացնելու կարիք է լինում, և ծայրահեղ ծանր հիվանդների քանակն է շատանում»,–ասաց նախարարը։

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում ՊՇՌ թեստերը 15 000 դրամ էին, իսկ հիմա` կրկնակի էժան, Ավանեսյանը պատասխանեց, որ գնային քաղաքականությունն ԱՆ–ի լիազորությունների մեջ չի մտնում։ Նրա խոսքով` կան շուկայի օրենքներ, և դա գուցե կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանի հետ։
Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին էլ կան պատվաստվածներ, որոնք հոսպիտալացված են։
 
Հիշեցնենք` առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular