Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ողբերգական վիճակ է. Հայաստանն Էրմենիստան է դառնում». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ունենք պարտված պետականություն, որի պարտությունը, նրա խոսքով՝ եղել է բացառապես ապաշնորհ և ապազգային իշխանության հախուռն ու կոպիտ սխալների արդյունքում:

«Ունենք Արցախի 75 տոկոս, որն այլևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ունենք հանձնված Շուշի և Հադրութ: Ունենք Շուշիի դեկլարացիա, որով դե յուրե Թուրքիան մտնում է տարածաշրջան. Այս պատերազմից հետո Թուրքիան ուղիղ մտել է մեր ռեգիոն և արցախյան հարցում ուղիղ դիրքավորվել՝ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը: Ունենք Հայաստանի ինքնիշխան տարածք, որը, արդեն շուրջ 5 ամիս է՝ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ունենք գերիներ, որոնք չեն վերադարձվել Հայաստանին, և չի կատարվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի համապատասխան կետը: Ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, տասնյակ-հազարավոր վիրավորներ, ունենք գերիներ, որոնք արդեն դատապարտվել են Ադրբեջանի դատարանների կողմից, ունենք թուլացող և արնաքամ լինող Հայաստան, և գրեթե ինքնիշխանությունից զրկված պետություն, չգործող պետական ինստիտուտներ: Ողբերգական իրավիճակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ պատերազմից մեկ տարի անց հանրությանը և ընդդիմությանը չի հաջողվել իշխանությունից հեռացնել գլխավոր մեղավոր-պատասխանատուին:

«Դժբախտաբար, ես ինչ կանխատեսում եմ՝ լինում է, բայց ես ամեն ինչ կտայի, որ սխալ դուրս գար: Երբ սա եկավ իշխանության, ասացի՝ Հայաստանը կորցնելու է Արցախը: Պատերազմից մեկ օր առաջ, երբ կոմպրոմատների պատերազմը սկսվեց, ասացի, որ նման գլխավոր հրամանատար ունենալը կատաստրոֆա է, և, դժբախտաբար, կատաստրոֆան տեղի ունեցավ: Նոյեմբերի 9-ից հետո ասացի, որ սրա իշխանության մնալու դեպքում մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունը, այլ նաև Հայաստանի սուբյեկտայնությունը, և արդեն նաև Հայաստանի ինքնիշխան տարածքին է սպառնալու թուրքը, տեսանք՝ արդեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրով մարդիկ վախենում են երթևեկել, կամ գերի են ընկնում, կամ մոլորվում են, կամ ավտոբուսը կանգնեցնում են՝ Արցախի դրոշն է քերում: Այսօր էլ տեսնում ենք, որ այս իշխանությունը կառավարության նիստին հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով է նշում՝ արհամարհելով Շուշիի դեկլարացիայում առկա թուրքամետ և պանթուրքիզմի ոգուն համապատասխան կետերը՝ այս մարդիկ, մի կողմ դնելով հայ-ռուսական դաշնակցային շահը, Վրաստանի միջոցով մուրում են հանդիպում Էրդողանից: Էրդողանն իր հերթին՝ նախապայմաններ է առաջ քաշում: Կարճ ասած՝ Հայաստանն Էրմենիստան է դառնում: Այս ամենը տեղի է ունենում հանրության մեծ մասի վերացական, կրավորական կեցվածքի պայմաններում»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նաև ընդդիմությանը, որը կոնկրետ քայլերի չի գնում, Շարմազանովն արձագանքեց. «Եթե այսքան բանը տեղի է ունենում, ուրեմն՝ բոլորս էլ մեղավոր ենք, բայց ես գտնում եմ, որ ունենք այն, ինչ ունենք: Ասել եմ՝ չէր կարելի առհասարակ ընտրությունների գնալ, չէր կարելի լեգիտիմացնել: Տեսեք՝ այսօր ինչ լինում է՝ ասում է՝ 54 տոկոսն ինձ ձայն է տվել: Ի՞նչ անել. առաջին՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացում, երկրորդ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացում, միգուցե՝ նոր ինտեգրացիա, երրորդ՝ ազգային ինստիտուտների վերականգնում, ազգային կրթության վերականգնում»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ Ռուսաստանի հետ նոր ինտեգրացիա ասելով, նա պատասխանեց. «Դա քննարկման թեմա է, ես իշխանության չեմ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ստվերային կողմին չեմ տիրապետում: Ակնհայտ է մի բան՝ այսօր Հայաստանը միայնակ չի կարողանում պաշտպանել իր անվտանգությունը: Արցախի մնացած մասում ՌԴ խաղաղապահների շնորհիվ է, որ քիչ թե շատ խաղաղություն կա, իսկ Հայաստանում այնպես են գլխատել ամեն ինչ, որ միայնակ չի կարողանում անգամ Ադրբեջանին դիմակայել: Մեզ ավելի երկարաժամկետ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք ՌԴ-ի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի, պետք է փաստաթղթավորված լինի: Ես այն գործիչներից չեմ, որ կենացներ են ասում: Պետք է լսենք մեր դիմացինին՝ իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Բայց ակնհայտ է մի բան, այս պատերազմից հետո տարածաշրջանում կա երկու հզոր ուժ, իհարկե, Իրանն էլ է ուժեղ, բայց այդքան չի խառնվում, և կոնկրետ Հայաստանի դեպքում երկու լուրջ գործոն կա՝ կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Ակնհայտ է, որ դեպի Թուրքիա շեղվելը լինելու է Հայաստանի՝ Էրմենիստան կամ թուրքական վիլայեթ դառնալը և կլանումը Թուրքիայի կողմից, ինչը հիմա տեղի է ունենում»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե 2009թ. էլ իրենց իշխանությունն էր փորձում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, նա հետևյալն ասաց. «Անթույլատրելի համեմատություն է. 2009թ. Սերժ Սարգսյանն ինքը նախաձեռնեց՝ առանց նախապայմանների, տեղի ունեցավ Մոսկվայից. Շատ կարևոր է, թե այդ ուղերձը որտեղից հնչեց՝ մեր ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքից հնչեց այդ ուղերձը: Այն ժամանակ նախապայման չկար, մենք ասում էինք՝ դուք կվավերացնեք՝ մենք կվավերացնենք: Ավելին, միջազգային հանրությունը՝ թե՛ մեր ռազմավարական դաշնակիցը, թե՛ մեր գործընկեր ԱՄՆ-ը, պաշտպանում էին Հայաստանի դիրքորոշումը: Ով մոռացել է՝ հիշեցնեմ՝ Քլինթոնը երկու անգամ մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքը, ասաց, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում: 2009թ. Ցյուրիխում մենք տեսանք, որ մեր գործընկերների և դաշնակիցների օժանդակության արդյունքում Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի կողմից Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին թույլ չտրվեց, որպեսզի Ցյուրիխյան արձանագրության մեջ գոնե մեկ բառ լինի Ադրբեջանի մասին, գոնե մեկ բառ լինի Արցախի վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների մասին: Այդ ընթացքում մեզ մեղադրում էին, որ կարող է Հայ դատը թերանա, մենք տեսանք, որ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Չեխիան ճանաչեց, Կիպրոսը ճանաչեց ժխտողականությունը, այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին: Իսկ այսօր ի՞նչ է տեղի ունենում. Այսօր այս անձնավորությունը մուրում է հանդիպում, այն էլ՝ Վրաստանի միջոցով, իսկ դա դո՞ւր է գալու քո ռազմավարական դաշնակցին: Երբ մուրում ես հանդիպում՝ դրանից հետո Էրդողանը մի քանի հատ նախապայման է դնում, ասում է՝ այս նախապայմանները կատարիր, նոր կհանդիպեմ: Այսքանից հետո այս իշխանությունը կանգնում-ասում է՝ դրական ազդակներ կան»:

Նա շեշտեց, որ հարևանների հետ հարաբերություններ հաստատելն անհրաժեշտ է, բայց կարևոր է՝ երբ և ինչ պայմաններում. «Այսօր ժամանակը չէ, այսօր ՀՀ-ն արնաքամ եղած վիճակում է: Ոնց որ ֆուտբոլիստի ոտքերը ջարդած մտցնես դաշտ՝ ասես՝ գնա, մի հատ ուժեղ թիմի հետ ֆուտբոլ խաղա: Ինչքան էլ ֆուտբոլիստն ուզենա խաղալ, եթե ոտքերը ջարդված են, արնաքամ է լինում, կարո՞ղ է խաղալ: Այսօր ՀՀ-ն պետք է վերականգնի իր իմունիտետը, պետք է ժամանակ ձգի, փորձի անվտանգային միջավայրը դաշնակցի հետ ուժեղացնել»:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմը թուրք-ադրբեջանական ագրեսիա էր անվանում. «Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ: Էդ որ առավոտից երեկո խաղաղության օրակարգից է խոսում, բա 2018թ. եկել էիր՝ խաղաղության օրակարգից խոսեիր. 5000 նահատակնե՞րն էին խանգարում, Շուշին ու Հադրութն էին խանգարո՞ւմ, որ խաղաղությունից խոսեիր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Lարսը բաց է Իմունոլոգ Ժեմչուգովը խոսել է COVID-19-ի ախտանիշների անորոշության մասինՌուսական հակաօդային պաշտպանության «Տոր» հրթիռային համակարգը խոցել է իսրայելական կամիկաձե անօդաչու Harop-ըՄարի էլում կայացել է հայկական մշակույթի օրԱրևի էներգիան. Հայաստանն անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներիՓորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանըՎանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայովՄինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ ենՉարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհինՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ Բիթքոինի փոխարժեքը նվազել է 22 տոկոսով՝ հանգեցնելով 1 մլրդ դոլար արժողությամբ թվային արժույթի վաճառքի «Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը Բայդենը հայտնել է, որ ծրագրեր է մշակում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Երկրաշարժ ՀայաստանումԳեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավորLME. Գունավոր մետաղների գները՝ դեկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանը հետևողականորեն ահաբեկում է Արցախի բնակիչներին«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ» Նավթի համաշխարհային գները նվազել են Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ-ում խաղողի այգիների վերատնկման ժամանակ ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ժողովրդավարության գագաթնաժողովի ընթացքում. ո՞ւմ դեմ են դրանք ուղղված լինելու Բանակին պարտության մեղավոր կարգելու գործընթացը շարունակվում էԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպքԱրման Թաթոյանին փոխարինելու են Բադասյանի մտերիմով ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց է Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Պատմության այս օրը (դեկտեմբերի 4)Ալավերդի-Այրում ճանապարհին մեքենան ընկել է ձորակը, վարորդը տեղում մահացել է Օմիկրոն շտամը 3 անգամ ավելի վարակիչ է COVID-19 տարած մարդկանց համար, քան վիրուսի նախորդ տարբերակները Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր նախկին հայտարարություններըԿարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ»Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»«Հրապարակ».Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպանըԱրտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ»
Ամենադիտված