ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգերի ինքնորոշման սկզբունքն օրակարգում է, շարունակելու ենք պայքարը տարածքային ամբողջականության համար. Արցախի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն մի սանտիմետրի համար բանակն ու կամավորականները կռվել են: Այս մասին, ինչպես հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախի դեմ փաստացի պատերազմում էր ոչ միայն Ադրբեջանը՝ միայն 7000 վարձկան-ահաբեկիչ էր մասնակցում՝ ըստ հաստատված տեղեկությունների:  Տարբերությունը շատ մեծ էր, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, երբ ամեն օր տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայաններում՝ բեռնված ժամանակակից սպառազինությամբ: Իսկ մե՞նք ինչ ունեինք՝ մենք մենակ էինք»,- նշել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ասել է, որ հակամարտության լուծման չեւաչափն ու տրամաբանությունը, անկախ իրավիճակի փոփոոխությունից, նույնն են մնացել:

«Բանակցային գործընթացը շարունակվում է, օրակարգում որեւէ փոփոխություն չկա՝ ինքնորոշման իրավունքը որպես բազային ուղղություն մնում է, եւ մեր պայքարն այդ ուղղությամբ շարունակվելու է: Մեր խաղաղության օրակարգը պետք է արժանապատիվ լինի: Տարածքային ամբողջականության վերաբերյալ շարունակելու ենք բանակցային գործընթացն ու խաղաղ պայքարը, ինչը տասնամյակներ կարող է տեւել: Այդ պայմաններում Արցախի ժողովրդագրական դիմագիծն է պետք պահել՝ բնակարանաշինության նպատակը տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular