ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան կձեռնարկի Բաքվի հետ քննարկմամբ. Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան քննարկվելու և ձեռնարկվելու է Բաքվի հետ համատեղ: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ Նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ստամբուլում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան դրական է գնահատում Երևանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման մասին, սակայն դրա շուրջ դեռևս հստակ ծրագիր չկա:

«Անկարան դրական է ընդունում Երևանի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, սակայն դրան հասնելու հստակ ծրագիր ներկա պահին դեռ չկա: Փաշինյանը հայտարարություններ է արել, մենք դրանք դրականորեն ենք ընդունել: Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մասին առաջարկով: Հայաստանից դեռևս դրական պատասխան չի ստացվել: Սակայն ցանկացած քայլ մենք կքննարկենք և կձեռնարկենք Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է թուրք նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular