Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը հաճույք է ստանում խոշտանգումներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները շարունակում են խոշտանգել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բուժկենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։ Երևանի առաջին ատյանի դատարանը նախօրեին հետաձգել է Արմեն Չարչյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ պատգամավորին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, և որոշում է կայացրել բավարարել դատախազության միջնորդությունը, պրոֆեսորի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Փորձաքննությունը, ի դեպ, հանձնարարվել է առողջապահության նախարարությանը։

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կալանավորումից հետո կտրուկ վատացել էր, ներկայումս նա գտնվում է «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնում և ստանում է ստացիոնար բուժումներ։ Նրա փաստաբանները և Ազգային ժողովի պատգամավորներն արձանագրում են, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը բավարար չէ կալանք կրելու համար և քանիցս միջնորդել են նրան գրավով ազատել։ Բժշկական հանրույթը ևս բողոքի ակցիաներ է իրականացրել Արմեն Չարչյանի համար՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Դատարանին բազմաթիվ վկայություններ, փորձաքննությունների արդյունքներ են ներկայացվել այդ կապակցությամբ, սակայն դատախազությունն ու դատարանը ամեն ինչ անում են Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար։

«Ես տենդենց եմ նկատում, որ մեղադրող կողմը ամեն գնով ցանկանում է Արմեն Չարչյանին պահել կալանքի տակ»,- հայտարարել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այժմ էլ Առողջապահության նախարարությանը հանձնարարված է փորձաքննությունը, իշխանությունը երկարաձգելու է, անելու է հնարավորինս ուշ, փորձելու է ստանալ իրենց ցանկալի արդյունքը, որպեսզի Արմեն Չարչյանին շարունակեն պահել կալանքի տակ։ Թեև դատախազությունը միջնորդել էր, որ փորձաքննությունն անցկացվի անկախ մասնագետների կողմից, սակայն դատարանը որոշում է կայացրել այն հանձնել Առողջապահության նախարարությանը, իսկ թե որքան է Առողջապահության նախարարությունը, կամ ցանկացած պետական այլ գերատեսչություն անկախ, որևէ մեկին պետք չէ բացատրել։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, ընդդիմադիր պատգամավորներին և ակտիվիստներին հետապնդելու ցանկացած հնարավորություն օգտագործում են հանուն իրենց քաղաքական շահերի, և, արդյունքում, վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը։

Տարոն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանըՎանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայովՄինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ ենՉարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհինՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ Բիթքոինի փոխարժեքը նվազել է 22 տոկոսով՝ հանգեցնելով 1 մլրդ դոլար արժողությամբ թվային արժույթի վաճառքի «Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը Բայդենը հայտնել է, որ ծրագրեր է մշակում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Երկրաշարժ ՀայաստանումԳեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավորLME. Գունավոր մետաղների գները՝ դեկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանը հետևողականորեն ահաբեկում է Արցախի բնակիչներին«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ» Նավթի համաշխարհային գները նվազել են Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ-ում խաղողի այգիների վերատնկման ժամանակ ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ժողովրդավարության գագաթնաժողովի ընթացքում. ո՞ւմ դեմ են դրանք ուղղված լինելու Բանակին պարտության մեղավոր կարգելու գործընթացը շարունակվում էԹուրքիան Ուկրաինային ավելի շատ Bayraktar անօդաչուներ է վաճառել, քան հայտնի է. BloombergՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419, մահվան՝ 27 նոր դեպքԱրման Թաթոյանին փոխարինելու են Բադասյանի մտերիմով ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ Ստեփանծմինդա-Լարսը բաց է Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Պատմության այս օրը (դեկտեմբերի 4)Ալավերդի-Այրում ճանապարհին մեքենան ընկել է ձորակը, վարորդը տեղում մահացել է Օմիկրոն շտամը 3 անգամ ավելի վարակիչ է COVID-19 տարած մարդկանց համար, քան վիրուսի նախորդ տարբերակները Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր նախկին հայտարարություններըԿարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ»Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»«Հրապարակ».Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպանըԱրտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ»Ծանոթ ու միարժամանակ անհայտ … վիսկի ԴյուարսԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է ՌուսաստանինԻնչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում, արդյոք հնարավոր է բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակըԵ՛վ Բաքվի կողմից ֆինանսավորվող, և՛ կիսապաշտոնական ռուսական լրատվամիջոցները միևնույն երգն են երգումՀոգեբանական ճնշում են գործադրում մարդկանց վրա, բայց չեն կարող ստիպողաբար ընտրության տանել․ Մասիսի համայնքապետի թեկնածու
Ամենադիտված