ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսաբանը նշել է գործոնները, որոնք մեծացնում են «Քովիդ-19»-ից մահանալու վտանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսից մահացության վտանգը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, որոնք թվարկել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Աննա Բարանովան «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հիվանդացության դեպքում մահվան ելքի վտանգը մեծ է ծխող հիվանդների շրջանում: Կենսաբանը նշել է նաև, որ մասնագետները 3 գեն են հայտնաբերել, որոնք ազդեցություն են ունենում կորոնավիրուսի ընթացքի բարդության վրա: Դրանք են МАРТ, PIGN և CCR5 գեները, որոնք կարող են նաև օգնել հիվանդության դեմ դեղամիջոց մշակելու հարցում:

«Իրավիճակը խորացնել կարող են նաև հիվանդանոցային վարակները: Եթե դրանք դիմացկուն են հակաբիոտիկների նկատմամբ, ապա ժամանակ կպահանջվի արդյունավետ հակաբիոտիկ միջոց ընտրելու համար: Իսկ հիվանդի վիճակն այդ ընթացքում կարող է կտրուկ վատթարանալ, ինչն էլ կհանգեցնի ճակատագրական վախճանի»,-ասել է մասնագետը:

Վերջինս հավելել է, որ բժիշկները երբեմն կարող են կանխատեսել հիվանդության ընթացքը հիվանդից վերցված արյան փորձանմուշի հետազոտության տվյալների հիման վրա:  Եթե կորոնավիրուսով հիվանդացած մարդու մոտ С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը 70 անգամ գերազանցում է նորման, դա կարող է վկայել «Քովիդ-19»-ից մահանալու մեծ վտանգի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular