1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ իշխանությունը բացակա է պետությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան քաղաքագիտական և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ գլխավոր ասամբլիայի 76-րդ նստաշրջանում։ Այն, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը որևէ կերպ փորձում էր խուսափել Հայաստանի թշնամիների հասցեին առարկայական քննադատություն հնչեցնելուց, ակնհայտ է։ Դրա նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայաստանին մեղադրում էր հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունների մեջ, իսկ Փաշինյանը ընդհանուր գծերով ընդամենը ներկայացրեց, թե ինչ է արել Ադրբեջանը և կրկին խոսեց խաղաղության դարաշրջանի մասին։ Շատ ավելի ծանր էր իրավիճակը Թուրքիայի դեպքում, որևէ խոսք Թուրքիայի արցախյան հակամարտությանը միջամտելու վերաբերյալ, Փաշինյանը չարեց, կրկին կրկնեց Թուրքիայի նախագահի ցանկալի դրական ազդակները, խոսեց կոմունիկացիաների բացման մասին։ Երբ բացակայում էր պետությունը և պետական իշխանությունը Հայաստանի շահերը ստիպված են առաջ տանել բարեկամ պետությունները։ Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու մեջ մեղադրողը ոչ թե Հայաստանի վարչապետն էր, այլ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, որը գլխավոր ասամբլիայի ելույթում հստակ, առարկայական և մանրամասն ներկայացրեց Թուրքիայի մեղքը Արցախյան պատերազմում։

Ընդհանրապես Հայաստանի գործընկերների համար էլ զարմանալի է այն, ինչ իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Տարածաշրջանում բազմաթիվ երկրներ կան, որոնց հետ Հայաստանը կարող է և ունի պարտավորություն համագործակցելու, մասնակցելու որոշակի հակաթուրքական դաշինքների՝ այսպիսով նաև ապահովելով իր անվտանգությունը։ Իրանը, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, որոշ արաբական երկրներ հակաթուրքական կոալիցիա են ստեղծել և առնվազն զարմանալի է այս միավորման մեջ Հայաստանի Հանրապետության բացակայությունը։ Հայաստանի վարչապետի այս անատամ և անողնաշար պահվածքը զարմացնում է անգամ թուրքերին։ Թուրքական մամուլն արձանագրում է Փաշինյանի վարքը, զարմանում, իսկ ադրբեջանական սոցիալական սեգմենտում և լրատվամիջոցներում վերլուծաբանները բաց և հստակ հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիովին իրենց շահերի մեջ է տեղավորվում։

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ օրերս արձանագրել է, որ եթե հանում ենք Իլհամ Ալիևի ելույթի ամբողջ լիրիկական մասը և կոնկրետ հնչած հռետորաբանությունը, ապա դրա խորքում ընդամենը մեկ մտահոգություն է. Ադրբեջանի նախագահը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում գործող իշխանությանը չհեռացնեն, հակառակ դեպքում կարող են իշխանության գալ այնպիսի ուժեր, որոնք պահանջատեր են և չեն ընդունում ադրբեջանական կապիտուլացիան։

«Հայաստանի այս իշխանությունները ընդունել են թուրք ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ»,- արձանագրել է Տիգրան Աբրահամյանը։

Վահրամ Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular