ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում, տեղակայված 5 պլանտացիայում՝ ընդհանուր 27 հա մակերեսով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահների մասնակցությամբ բերքահավաքն ավելի քան մեկ ամիս է, ինչ անցկացվում է Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս բնակավայրերում և Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում:

«Լեռնային Ղարաբաղի  գինեգործներն ավելի վաղ իրենց առաջին բերքի մի մասը փոխանցել են Ստեփանակերտ քաղաքի դպրոց-ինտերնատին, որտեղ նույնպես խաղաղապահներն ապահովել են աշխատակիցների անվտանգությունը բերքահավաքի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 032 պայթյունավտանգ առարկա:  

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular