ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել». Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմա-քաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Ալիևը հանդես է եկել սեպտեմբերի 27-ին՝ ժողովրդին ուղղված ելույթում:

«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք,  և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այդ հարցը լուծվել է»,- ասել է Ալիևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular