ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասնամյակներ շարունակ խաղաղասիրության հիմքերից խոսելը վերջին հաշվով հանգեցրեց պատերազմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացրել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։
 
Հարցին, թե արդյոք վարչապետի ելույթը հակակշռեց կամ հավասարակշռեց Ալիևի ելույթին քաղաքագետը ասել է․ «Նախ նշեմ, որ սովորաբար Ադրբեջանի և Հայաստանի խոսույթները միշտ էլ իրարից տարբերվել են: Ադրբեջանականը եղել է միշտ շատ ագրեսիվ, հարձակողական և սպառնալիքների լեզվով, մեզ մոտ հակառակը՝ մեղմ, պասիվ, խաղաղասիրական, բայց երկու դեպքում էլ արդյունավետ չի եղել: Նկատի ունեմ, որ տասնամյակներ շարունակ խաղաղասիրության հիմքերից խոսելը վերջին հաշվով հանգեցրեց պատերազմի: Բայց վարչապետը ՄԱԿ-ում հստակ նշեց նաև այն խնդիրների մասին, որոնք Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջացել են Արցախում: Մյուս պարագայում հավասարակշռման կամ հակակշռման տեսանկյունից թեև դրանք Արցախի մասին էին, բայց շատ տարբեր էին և բալանսավորելու տեսանկյունից՝ ոչ այնքան հիմնավոր»։
 
Հարցին, թե վարչապետը կարող էր ավելի հիմնավոր ելույթ ունենալ Էմիլ Օրդուխանյանը պատասխանել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքը նաև Հայաստանի տարածք է ներխուժել և մայիսից մինչև հիմա դուրս չի եկել, ՄԱԿ-ի ամբիոնում, որին կարող էինք ժամանակին դիմել և այսօր էլ ուշ չէ դիմելու համար, իմ կարծիքով, շեշտադրումները շատ ավելի այդ փաստի վրա պետք է լինեին: Այդ ագրեսիվությանը պասիվությամբ պատասխանելը հակառակորդի ագրեսիվության տոնայնությունը չի փոխելու: Խոսքի մակարդակում կարող է ինչ-որ բան մեզ դուր գալ, ինչ-որ բան դուր չգալ, բայց կարևորը գործողություններն են»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular