Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զբոսաշրջության համաշխարհային օր, Ծովի համաշխարհային օր, Մեքսիկա՝ Անկախության պատերազմի ավարտի օր, Բելգիա՝ ֆրանկախոս հասարկության օր, Ռուսաստան՝ Նախադպրոցական հաստատությունների աշխատողների օր, Ուկրաինա՝ Զբոսաշրջության օր, Մոնղոլիա՝ Հեռուստատեսության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829 – Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը:

1914 – վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանը:

1950 – ծնվել է նկարիչ Հենրի Գարուկյանը, որը կատարել է ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ կերամիկայի, գոբելենի և քանդակի ժանրերում։

1976 – վախճանվել է հայ խորհրդային մեխանիկ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արտավազդ Մխիթարյանը, որի ղեկավարությամբ կատարվել են Սևանա լճի պրոբլեմի լուծման հիմնարար հետազոտություններ։

2004 – Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը:

2005 – վախճանվել է հայ խորհրդային դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Իսրայելյանը:

- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը Ֆիզուլիի շրջանի Բեյուք Բաղմանլի գյուղում հատուկ օպերացիա է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, ովքեր մեղադրվել են «հայերի հետ համագործակցելու» մեջ:

2006 - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանությունից տուժածների կամ նրանց հետնորդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենք:

2008 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել նորակառույց Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանի օծման արարողությունը:

2020 - ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու մասսիվ օգտագործմամբ: Սկսվել է 44-օրյա ղարաբաղյան երկրորդ պատերազմը:

- ՀՅԴ կամավորական առաջին վաշտը մեկնել է Արցախ

ԱՇԽԱՐՀՈՒՄ

489 – օստգոթերի Իտալիայի  նվաճման արշավանքի ժամանակ Վերոնա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որի ժամանակ Թեոդրիխ Մեծի ղեկավարած օստգոթական բանակը հաղթել է Իտալիայի թագավոր Օդոակրի գլխավորած բանակին:

1066 - Նորմանդիայի հերցոգ Վիլհելմ Նվաճողի բանակը նավերով անցնելով Լա-Մանշը ափհանվել է անգլիական Պեվենսի քաղաքի շրջակայքում:

1130 - Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվել են՝ ստեղծելով Սիցիլիական թագավորություն:

1480 - Իսպանիայի կառավարիչներ Իզաբելլա Կաստիլսկայան և Ֆերդինանդ Արագոնցին Հռոմի պապ Սիքստ 4-րդի թույլատվությամբ ստեղծել են Իսպանական ինկվիզիցիան:

1590 – Հռոմի պապ  Ուրբան 7-րդը վախճանվել է պապ ընտրվելուց ընդամենը 13 օր անց:

1672 - Աֆրիկյան Թագավորական ընկերությունը (Անգլիա) ստացել է Աֆրիկայի ստրուկների վաճառքի մոնոպոլ իրավունք:

1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դարձել է ԱՄՆ-ի մայրաքաղաք:

1818 - ծնվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն;

1821 - Մեքսիկան ձեռք է բերել  անկախություն Իսպանիայից:

1821 - Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հայտարարում է, որ վերծանել է Ռոզետյան քարը:

1863 - Սանկտ-Պետերբուրգում բացվել է Ռուսաստանում առաջին մանկապարտեզը: 1891 – վախճանվել է ռուս գրող Իվան Գոնչարովը:

1905 – գերմանական «Annalen der Physik» թերթում տպագրվել է Ալբերտ Էյնշտեյնի հոդվածը, որտեղ առաջին անգամ օգտագործվել է նշանավոր E=mc² բանաձևը:

1913 – ծնվել է ամերիկացի հոգեբան, աշխարհի ամենանշանավոր հոգեթերապևտներից մեկը հանդիսացող Ալբերթ Էլլիսը:

1917 – վախճանվել է  ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգան:

1931 – ծնվել է ավստրիացի երգիչ, դերասան Ֆրեդի Քուինը:

1937 - Ալբիոն քաղաքում (Նյու-Յորք նահանգ) բացվել է առաջին Սանտա-Կլաուսների ուսուցման դպրոցը:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինում Գերմանիան, Իտալիան և ճապոնիան ստորագրել են Եռյակ դաշինքի պայմանագիրը:

1941  - Սիրիան հայտարարվել է անկախ պետություն:

1959 - Հոնսյու կղզում տեղի ունեցած թայֆունի զոհ է դարձել 5000 մարդ:

1984 – ծնվել է կանադացի հանրահայտ երգչուհի Ավրիլ Լավինը:

1998- ստեղծվել է Գուգլ կայքը:

1990 – ԽՍՀՄ-ը մտել է Ինտերպոլի մեջ:

1991 - ԽՍՀՄ Կոմերիտմիության 22-րդ արտահերթ համագումարը որոշել է դադարեցնել կազմակերպության գործունեությունը:

1993 - վարց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար, որի արդյունքում քաղաքը անցել է աբխազների ձեռքը:

 1996 - գրավելով Քաբուլը՝ թալիբները կախել են Աֆղանստանի նախկին նախագահ Մուհամեդ  Նաջիբուլլային:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետԽոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն ՄելիքյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Ոստիկանների միջամտությամբ՝ փորձ է արվում բացել միջպետական ճանապարհը, ցրել բողոքի ակցիանՀայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆԷս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար»
Ամենադիտված