ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը փորձարկում է Բաքվի հետ պատերազմը. «Իրանը կծածկի Ֆիզուլի քաղաքի օդանավակայանը հրթիռային հարվածներով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com-ը գրում է, որ որոշ իրանալեզու հրատարակություններ քննարկում են Թուրքիայի և Պակիստանի կողմից աջակցվող Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում Իսլամական Հանրապետության գործողությունների սցենարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջատար իրանագետներից մեկը՝ Վարդան Ոսկանյանը:

«Իրանական կողմի առաջին գործողություններն ուղղված կլինեն Ատրպատականից (Իրանի հյուսիս-արևմտյան շրջան) ճշգրիտ հրթիռային հարվածներով ադրբեջանական օդանավակայանների փակմանը, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին Բաքվին օդային ճանապարհով ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից», - նշել է հայ փորձագետը՝ վկայակոչելով իրանցի գործընկերների հաշվարկները:

 «Այսինքն Բաքվի բռնապետի օդանավակայանը, որը դեռ չի կառուցվել Վարանդայում (ադրբեջանական Ֆիզուլիի հայկական անունը), արդեն իսկ պոտենցյալ թիրախ է իրանական հրթիռների համար», - հայտարարել է Վարդան Ոսկանյանը:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, սեպտեմբերի 5-ին «Ղարաբաղ» կոչվող «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի Airbus A240-500 ամենամեծ ուղևորատար ինքնաթիռն է վայրէջք կատարել Ադրբեջանի Ֆիզուլի քաղաքի օդանավակայանում: Նույն օրը Ֆիզուլիի օդանավակայանում վայրէջք է կատարել նաև ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400 խոշոր բեռնատար ինքնաթիռներից մեկը: Ֆիզուլիի օդանավակայանի հիմնարկեքը տեղի է ունեցել հունվարի 14-ին նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Օդային նավահանգիստների կառուցում է նախատեսվում նաև Ադրբեջանի Լաչինի եւ Զանգիլանի շրջաններում, որոնք անցած տարվա սեպտեմբեր-նոյեմբերին ռազմական գործողությունների արդյունքում են անցել Բաքվի վերահսկողության տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular