ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատը դժբախտության մեջ է. Թուրքիայի «տանիքը կաթում է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ գլոբալ տաքացման հետևանքներն անդրադարձել են նաև Արարատ լեռան վրա, որն այժմ գտնվում է Թուրքիայում: Հայաստանի պետական ​​խորհրդանիշ հանդիսացող այդ բիբլիական լեռնագագաթի հավերժական սառույցը արագորեն հալչում է, ինչը չափազանց մտահոգիչ է բնապահպանների համար: Դա կարող է լրջորեն վնասել թուրքական զբոսաշրջությանը, որը բավականին երկար ժամանակ է ինչ ներառում է նաև լեռնագնացության բաղադրիչը: Այդ մասին գրել է Ermenihaber լրատվական և վերլուծական պորտալը:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն շոգ եղանակը Թուրքիայում հալեցրել է նույնիսկ Արարատի մինչ այժմ մշտապես ձյունածածկ այն հատվածները, որոնք ներառված են Ագրիդագ զբոսաշրջային երթուղու մեջ: Վերջին շաբաթների ընթացքում նրա լանջերից հոսում են ցեխահոսքեր, որոնք առաջանում են սառույցի հալման հետևանքով:

Թուրք լեռնագնաց Մուստաֆա Թեքինը Ermenihaber- ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ ներկայիս սերունդը ականատես կլինի, թե ինչպես է սառույցը ամբողջությամբ հալչում լեռան գագաթին: Նրա խոսքով  իրավիճակը «ծայրահեղ վատ» է, և այն շարունակում է միայն վատանալ:

Արարատի մեծ և փոքր գագաթների (հայերեն անունները Մասիս և Սիս) բարձրությունները համապատասխանաբար կազմում են 5165 և 3925 մետր: Թուրքերը հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular