ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպանների՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը՝ մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:

Այսօր կայացած հրատապ նիստի ընթացքում Չարչյանի պաշտպանները դատարանին էին ներկայացրել բժշկական հետազոտությունների արդյունքները՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հնարավոր չէ անազատության պայմաններում պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերել: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև հայտնել էր, որ բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է՝  նա շնչում է սարքերի օգնությամբ: Դատախազը պնդեց, որ  պաշտպանների ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման: Ըստ մեղադրող Մարգարյանի՝ Չարչյանն անազատության պայմաններում նոր հիվանդություն ձեռք չի բերել, հետևաբար անհիմն ու անտրամաբանական է Չարչյանի առողջական վիճակի փոփոխությունը կապել անազատության մեջ գտնվելու հետ: Չարչյանը դատական նիստին ներկա չէր: Նա դիմում էր ուղարկել դատարանին՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով նիստին մասնակցել չի կարող:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular