Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով

ՄՇԱԿՈՒՅԹ

Արմեն և Աշոտ Ճենտերեճյան ջութակահարների դուետը տարիներ շարունակ հնչեցրել է հայտնի և անհայտ բազմաթիվ ստեղծագործություններ:

Երկվորյակ եղբայրներն իրենց անզուգական նվագով նորովի են ընդգծել ջութակի առավելություններն ու հանդիսատեսին հնարավորություն տվել ավելի սիրել այն:

Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը հարգելու նպատակով Արմեն Ճենտերեճյանը համերգային ծրագիր էր նախաձեռնել՝ նվիրված անժամանակ կյանքից հեռացած եղբորը:

Երեկոյին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, բեմում էր Արմեն Ճենտերեճյանը, իսկ Աշոտ Ճենտերեճյանի փոխարեն նրան ընկերակցում էին հայրենիքում ապրող և տարբեր երկրներից ժամանած իրենց ուսանողներն ու գործընկերները:

Ելույթ ունեցան ջութակահար Արմեն Ճենտերեճյանը, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սեդրակ Երկանյան), Կանադայից ժամանած ջութակահար Մարտիկ Բազարյանը, Գերմանիայում բնակվող ջութակահար Մհեր Դավիդյանը, Լիբանանից ժամանած ջութակահարներ Նարե Աշկարյանն ու Ավետիս Դաքեսյանը, Աշոտ Ճենտերեճյանի որդին՝ կիթառահար Վահագն Ճենտերեճյանը, ջութակահարներ Քրիստինե Չթչյանը, Ստեփան Մատինյանը, թավջութակահար Հենրի Երկանյանը, դաշնակահար Թերեզա Ոսկանյանը:

Դահլիճը լեփ-լեցուն էր և սիրով էր ունկնդրում բոլոր կատարումները:

Երեկոյին հնչեցին Աշոտ Ճենտերեճյանի՝ դասական և հայկական ժողովրդական գործերի փոխադրություննները դուետի համար, Բախի, Վիվալդիի, Պագանինիի, Շոպենի երկերը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Ճենտերեճյանը նշել էր, որ եղբոր հետ ընտրել են երաժշտասերներին երկու ջութակով ներկայանալու ճանապարհը: Դա մտածված կամ հատուկ ծրագրված չի եղել, մյուսներից տարբերվելու միտում ևս չի եղել, ուղղակի իրենք ցանկալի չեն համարել ծեծված արահետներով գնալ:

«Հայտնի, շքեղ տրիոներ, կվարտետներ կան: Կոմիտասի անվան պետական լարային քառյակը պարզապես ֆանտաստիկ է. նրանք լեգենդներ են, նրանցից անընդհատ կարելի է սովորել, վերցնել ու վերցնել, բայց մենք նախընտրեցինք անել մի բան, ինչը դեռ ոչ ոք չէր արել: Լավ էր այնքանով, որ կարծրատիպեր չկային: Մեր նվագացանկի 200, գուցե ավելի ստեղծագործություններից, հավանաբար, չորսը կամ հինգն էին հայտնի: Հաճախ կատարում էինք նաև օտարազգի կոմպոզիտորների աշխատանքներ, որոնք գրվել էին մեզ համար և նվիրվել մեզ: Եղել են դեպքեր, երբ շատ շնորհալի կոմպոզիտորների խնդրել ենք երկու ջութակի համար գործեր գրել, բայց նրանք ասել են, որ չեն լսում երկու ջութակի միաձուլում, և չի հաջողվում գրել: Պետք է նշեմ, որ մեզ հայտնի ժամանակակից լուրջ կոմպոզիտորական դպրոցներից ամենահարուստ ստեղծագործական բազան երկու ջութակի համար Հայաստանում է: Հետաքրքիր գործեր ունեն Նուբար Ասլանյանը, Էրիկ Հարությունյանը, Էմին Արիստակեսյանը, Էդվարդ Հայրապետյանը, Էդվարդ Սադոյանը և այլք»,- ընդգծել էր Ճենտերեճյանն ու խոստովանել, որ եղբոր հետ ունեցել են բազմաթիվ ստեղծագործական անհամաձայնություններ:

«Շատ լուրջ տղա էր Աշոտը, շատ մեծ քաղաքացի էր, հայրենասեր, սկզբունքային մարդ…Ափսոս, վաղաժամ հեռացավ կյանքից…»,- եզրափակել էր ջութակահարը:

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Ամենադիտված