ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գյուղացի աջակիցները բողոքում են նրա կառավարության վարած քաղաքականությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գրում է, որ Երևանում և հանրապետության մարզերում չեն դադարում գյուղմթերք արտադրողների բողոքի ակցիաները, որոնք պահանջում են լուծել արտադրանքի մթերման խնդիրը: Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքներն են արտահայտել Արարատի մարզի խաղողագործները, որոնք հունիսյան ընտրությունների ժամանակ մեծ թվով ձայններ էին տվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» կուսակցությանը: Ինչպես բողոքի ակցիայի մասնակիցներն են հիշեցրել, կառավարության ներկայիս ղեկավարը նրանց դեռ 2018 թվականին է խոստացել, որ այսուհետ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Խաղողագործությունը հայտարարվել էր ռազմավարական կարևոր ոլորտներից մեկը, և ֆերմերներն ակնկալում էին, որ արդեն հստակ կիմանան, թե ում վաճառեն իրենց արտադրանքը, ինչ ծավալով և ինչ գնով: Այնուամենայնիվ, այդ հարցում դեռ հստակություն չկա:

Ավելին, կոնյակ եւ գինի արտադրող «Նոյ» ընկերությունը, որը պատկանում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին, վերջերս դադարեցրել է խաղողի մթերումը:

Ավելի վաղ խաղող արտադրողները, ի նշան բողոքի, փակել էին Երևանից Երասխ տանող մայրուղին  պահանջելով հանդիպում «ժողովրդականորեն ընտրված» իշխանությունների ներկայացուցիչների հետ: Իսկ սեպտեմբերի 16 -ին մարզի գյուղերից մի քանի տասնյակ խաղողագործներ փակել էին Արմավիրից Երևան տանող ճանապարհը խաղողի բերքի հանձնման խնդիրները լուծելու պահանջով: Նրանք հայտարարել են, որ բերքը միշտ հանձնել են Երևանի գինու -կոնյակի գործարանի Ամասիայի  մասնաճյուղին, որն այս տարի խաղող չի ընդունում: Ինչպես ենթադրել է «Սպուտնիկ Արմենիան», գործարանները հրաժարվում են խաղող գնելուց գինը իջեցնելու նպատակով: Կառավարությունը տեղյակ է խնդրին, ժամանակ առ ժամանակ լավատեսական հայտարարություններ է անում և նույնիսկ աշխատանքային խումբ է ստեղծել, բայց, ըստ երևույթին, նրանք չեն կարող լուծել այդ հարցը: Նշենք, որ հարց լուծելու անկարողությունը վերաբերում է ոչ միայն խաղողի մթերմանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular