ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը էներգետիկ հարաբերությունների առումով մեզ համար գերկարևոր պետություն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցող իրավիճակի հետևանքով էներգետիկ ռիսկերի մասին զրուցել ենք էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ։

Հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում իրավիճակը մասնագետը ասել է․ «Սյունիքի այդ հատվածով անցնում է Հայաստան-Իրան գազամուղը: Մենք կառուցում ենք և վաղուց պետք է ավարտած լինեինք երրորդ բարձրավոլտը, և ընդհանրապես, Իրանը էներգետիկ հարաբերությունների առումով մեզ համար գերկարևոր պետություն է: Ընդհանրապես, երբ նայեք Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանը, ապա դրա առյուծի բաժինը էներգետիկայինն է, և սա պետք է զարգացնել: Մեր գազամուղը աշխատում է իր հզորության ընդամենը 15 տոկոսով, այսինքն՝ գրագետ աշխատանքի դեպքում մենք վաղուց հասցրած կլինեինք 50 տոկոսի, որը լուրջ օգուտներ կբերի: Իրանի էներգետիկ շուկան շատ մեծ և շատ արագ աճող շուկա է, և եթե մենք կարողանանք երրորդ բարձրավոլտը երբևէ ավարտին հասցնել, մենք այդ շուկայում կարող ենք գոնե փոքր տեղ զբաղեցնել, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի այն ավելցուկը, որ մենք նախկինում ունեինք (հիմա, ցավոք, չունենք, բայց հույս ունեմ, որ երբևէ նորից կունենանք), իրանական շուկայում սպառել: Այս առումով, Իրանի հետ մեր հարաբերությունները կարևոր են, և այդ ճանապարհին ստեղծված իրավիճակը վնասում է այդ հարաբերություններին՝ բոլոր մակարդակներում»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular