ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր գնահատելի էր ՌԴ գործընկերոջս թափանցիկ աշխատանքի նոր յուրահատուկ փորձը. ՀՀ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման գործում օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:
Արման Թաթոյանը հանդես է եկել հատուկ ելույթով՝ ընդգծելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ընտրական գործընթացում և քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության գործում:
«Օմբուդսմանի համար կարևոր է ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ քվեարկության օրվա ու հետընտրական զարգացումների դիտարկումը՝ ճշգրիտ և հավաստի գնահատականներ ձևավորելու համար: Գնահատականների հավաստիության հարցում կարևոր նշանակություն ունի նաև մարդու իրավունքների հաստատություններին շնորհվող ամենաբարձր «A» կարգավիճակը, որն ունենք ինչպես մենք, այնպես էլ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը»,- նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով նման պրոցեսներում պետք է բացառվի վիրավորանքն ու լարվածությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը իշխանավեճի ծառայեցնելը, ինչը ստորաբերում է մարդու իրավունքների նշանակությունը, երկրորդական պլան է մղում մարդու իրական խնդիրները։
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր յուրահատուկ պրակտիկան, որը հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին իրական ժամանակում՝ անմիջական հասանելիություն ունենալով ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է տեսադիտարկմանը քվեարկության բոլոր 3 օրերի ընթացքում:
Դա Հանձնակատարին հնարավորություն էր տալիս ձևավորել ընտրական իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ հավաստի գնահատականներ, ապահովել աշխատաքի անհրաժեշտ թափանցիկություն:
Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել են։
Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ:
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական պալատում քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում Օմբուդսմանի և ԿԸՀ-ի համագործակցության դրական փորձը քաղաքացիների ընտրական իրավունքները երաշխավորելու գործում:
Այցի ընթացքում Արման Թաթոյանն արձանագրել է, որ Հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու նպատակով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular